ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կույսերի համատեղելիությունը
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 7809 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Կույս կնոջ համատեղելիությունը

Կին Կույս-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Կամավոր անհավասարություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միությունն ավելի հարմար ու շահեկան է Խոյի, քան Կույսի համար։ Տղամարդ Խոյը չի պատրաստվում սահմանափակել սեփական ազատությունն ու ամբիցիաները, իսկ կին Կույսը տրամադրված է աշխատել Խոյի կյանքն առավելագույնս հարմարավետ դարձնելու համար։ Եվ չնայած այս անհավասարությունը սկզբում երկուսին էլ չի անհանգստացնում, բայց ժամանակի հետ կարող է խնդիրների հանգեցնել։ Կույսի մեջ ներքուստ կարող է դժգոհություն աճել, որը կարտահայտվի մրթմրթալով, ինչից էլ ընտանիքում կոնֆլիկտներ կառաջանան։

Որպեսզի նման բան չլինի, տղամարդ Խոյը պետք է ավելի քիչ եսասեր լինի Կույսի հանդեպ, քանի որ վերջինիս համբերությունը մեծ է, բայց անսահման չէ։


Կին Կույս-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Մեջք մեջքի տված
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միությունը հաճախ շատ հաջող է լինում ու բերում է ջերմ հարաբերությունների ու փոխհասկացողության վրա հիմնված լիարժեք ընտանիք ստեղծելուն։ Ցուլը տնտեսվար ու համառ է, Կույսը՝ աշխատասեր ու պատասխանատու, և այս միության մեջ նրանց ամուր կապում են ընդհանուր հետաքրքրությունները, բարեկեցության ապահովումը, երեխաների ու ընտանիքի մասին հոգ տանելը։

Հնարավոր է՝ նրանց հանգիստ կյանքի մեջ աֆրիկյան կրքեր չլինեն, փոխարենը կրքի հակառակ կողմն էլ չի լինի՝ բուռն տեսարաններ ու դավաճանություն։ Ցուլի ու Կույսի ամուսնությունը հաճախ շատ ամուր է լինում ու տևում է մի ողջ կյանք։ Որպեսզի այս կապը սովորական չդառնա, նրանցից յուրաքանչյուրը պետք է իր կողմից բազմազանություն մտցնի այնտեղ (նաև սեռական կյանք)։


Կին Կույս-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Փորձի ու սխալների մեթոդով
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 30%

Այս երկուսը տարբեր մոլորակներից են ու տարբեր գալակտիկաներից։ Շանսերը, որ նրանց ուղիները կհատվեն, սովորաբար զրոյի են հավասար։ Անկայուն տղամարդ Երկվորյակը և պատասխանատու Կույսը տարբեր նպատակների են ձգտում ու տարբեր կերպ են կազմակերպում իրենց կենցաղը, խոսում են տարբեր լեզուներով, սակայն սերն ունակ է միավորել նույնիսկ այսպիսի՝ առաջին հայացքից անհամատեղելի մարդկանց։

Համատեղ կյանքի սկզբում Երկվորյակն ու Կույսը, որպես կանոն, նորության վառ զգացում են ունենում, բայց երբ այն նահանջում է, նրանք նույնիսկ զրույցի թեմա չեն կարող գտնել։ Դրա հետ մեկտեղ՝ Երկվորյակը Կույսին խանդելու շատ առիթներ կտա, որի հետ վերջինս մտադիր չէ հաշտվել։ Կույսը Երկվորյակից ճշտապահություն ու պատասխանատվություն կպահանջի, որոնք նրա մոտ բացակայում են։ Այս ամենի պատճառով նրանց հարաբերությունները հաճախ փակուղու մեջ են մտնում։

Եթե այս կապը նրանց համար թանկ է, Երկվորյակները պետք է սովորեն զսպել իրենց անկախությունը, իսկ Կույսերը հրաժարվեն մշտական հսկողությունից ու քննադատություններից։


Կին Կույս-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Կյանքի հավատարիմ ուղեկիցներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Դժվար է ասել, որ նրանց համատեղ կյանքի ճանապարհին վարդեր շաղ տված կլինեն, և դա զուտ այն պատճառով, որ ո՛չ գործնական Խեցգետինը, ո՛չ էլ խնայող Կույսը խելամիտ չեն համարի այդ վարդերը գնել։ Դատարկ ծախսերը նրանց համար չեն, և բոլոր այն դեպքերում, երբ ուրիշ նշանները չեն կարող անտարբեր անցնել փոքրիկ գայթակղությունների մոտով ու չգնել դրանք, այս երկուսը այդ գայթակղություններ չեն էլ նկատի․ գործնականությունը թույլ չի տա։

Իրենց այս խնայողության արդյունքում, սակայն, նրանց կյանքն ավելի աղքատ չի դառնա։ Ժամանակի ընթացքում նրանք տեսանելի ընտանեկան կապիտալ կկուտակեն։ Բացի ֆինանսներից, Խեցգետինն ու Կույսը կյանքի հանդեպ նույնանման հայացքներ ունեն։ Երկուսի համար էլ ընտանիքն ամեն ինչ է, նրանք գնահատում են մեկը մյուս հուսալի ու հավատարիմ լինելը։ Ճիշտ է, կենցաղում Կույսը սիրում է դաստիարակել Խեցգետնին, բայց վերջինս պատրաստ է հաշտվել դրա հետ, և սկանդալների, որը Խեցգետինը տանել չի կարողանում, գործը համարյա երբեք չի հասնում։ Այլ կերպ ասած՝ սա երկու համախոհների ու ընկերների միություն է։ Այն շատ ամուր է ու կարող է ողջ կյանք տևել։


Կին Կույս-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Մյուսներից տարբերվող
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս տարօրինակ, բայց ամուր կապի մեջ զուգընկերներից յուրաքանչյուրը, որպես կանոն, իրենից ներկայացնում է այն բաց մասնիկը, որի կարիքը մյուսն ունի։ Առյուծը պաշտում է ծախսել, իսկ Կույսը՝ կուտակել, Առյուծը կարողանում է վերցնել, իսկ Կույսը՝ տալ․․․ Այս հարաբերությունները կարելի է իդեալական համարել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը խաղում է իրեն հատկացված դերը։
Եվ իսկապես, սեփականատիրական զգացումներ ունեցող Սռյուծը տանը հետևում է ընտանեկան ավանդույթներին։ Նա տան գլխավորն է, իսկ Կույսին գործերի այսպիսի դասավորությունը ձեռնտու է։ Նա հիանալի տնտեսուհի ու սիրող կին, հոգատար մայր կլինի՝ միևնույն ժամանակ մնալով Առյուծի ստվերում։ Բացի այդ, նա խանդոտ չէ ու հանգիստ բաց կթողնի Առյուծին ամենատարբեր միջոցառումների ու երեկույթների, որտեղ վերջինս շատ է սիրում լինել։

Միակ վատն այն է, որ չնայած այս իդեալական համակցությանը, Կույսն ու Առյուծը, լրիվ տարբեր բնավորությունների պատճառով, այնքան էլ չեն հասկանում իրար։ Էքստրավերտ Առյուծը Կույսին շատ փակ է համարում, ինչն էլ ժամանակի ընթացքում կարող է բաժանման պատճառ դառնալ։


Կին Կույս-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Ուս ուսի
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Երկու գործնական ու աշխատասեր Կույսերի համար առաջին տեղում տրամաբանությունն ու հաշվարկն է։ Լուսնի լույսի ներքո հառաչանքները նրանց համար չեն։ Կույսերը հակված չեն սավառնել ամպերում, երկուսն էլ ամուր կանգնած են հողին և դա է պատճառը, որ նրանք նաև ընդհանուր շատ բաներ ունեն՝ լինի աշխատանքը, տնտեսությունը, թե ընդհանուր գործերը վարելը։

Բնավորության նման գծերի ու կյանքի հանդեպ նման հայացքների շնորհիվ նրանք կարող են հույս դնել երկարատև, ամուր ու հարթ հարաբերությունների վրա։ Երկու Կույսերի տանը, որպես կանոն, խիստ կարգուկանոն է իշխում։


Կին Կույս-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Չնայած ամեն ինչին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս երկուսը դժվարությամբ են ընդհանուր լեզու գտնում։ Կշեռքը հույզերի մարդ է և զուսպ ու փակ Կույսերի հետ հարաբերություններում ռոմանտիկայի ու կրքի պակաս կզգա։ Կշեռքի փոփոխական տրամադրության պատճառով նրանց համատեղ կյանքում հազվադեպ չեն լինի կոնֆլիկտները, ընդ որում՝ Կշեռքները նախընտրում են բարկությունը բաց արտահայտել, իսկ Կույսը փորձում է վիրավորանքների հետ լռությամբ հաշտվել։ Փոխարենը սկսում է մրթմրթալ ու դժգոհել, որով կարող է հանել Կշեռքին հավասարակշռությունից։
Իսկ ընդհանուր առմամբ նրանց միությունը բավականին ամուր է։ Կույսը չի բարկանում Կշեռքի՝ կարիերա չանելու վրա ու միշտ պատրաստ է աջակցել նրան։ Իսկ Կշեռքը գնահատում է Կույսի տնտեսվարությունը, հոգատարությունն ու կարգապահությունը։

Նրանց ամուսնությունը երկարատև կարող է լինել։ Կույսը հակված է լուրջ, երկարատև հարաբերությունների ու կարող է դժվարությունները տարիներով տանել, իսկ տղամարդ Կշեռքի համար բաժանության գնալը շատ բարդ է։ Նրանց ամուսնությունը կարող է շարունակվել սովորույթի ուժով։ Նրանք պարզապես չեն ուզենա կյանքում ինչ-որ բան փոխել։ Եթե Կշեռքն ու Կույսը փորձեն հասկանալ իրար, ապա նրանց համատեղ կյանքը ոչ միայն երկարատև, այլև երջանիկ կլինի։


Կին Կույս-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Միասին բոլորի դեմ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Եթե բնության մեջ գոյություն ունեն երկու հակադրությունների վրա հիմնված իդեալական ամուսնություններ, ապա այդպիսին է հանգիստ Կույսի ու բուռն Կարիճի միությունը։ Իսկապես, չնայած այս երկու նշաններն առաջին հայացքից հարմար չեն իրար, բայց բոլոր շանսերն ունեն մեկ միասնության երկու մասերը լինել։

Եթե ուշադիր լինեք, իրականում այս երկուսն այնքան էլ քիչ ընդհանուր բան չունեն։ Երկուսն էլ ուժեղ էություն ունեն, սովոր չեն նահանջել դժվարությունների առաջ ու շատ լուրջ են նայում համատեղ կյանքին։ Աշխատասեր, պատասխանատու Կույսը հաճախ հուսալի հենարան է ակտիվ Կարիճի համար, իսկ վերջինս Կույսի համար ոգեշնչվածության ու կենսական ուժերի աղբյուր է։ Նրանք երկուսով կարող են սարեր շրջել։


Կին Կույս-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Գաղտնի ցանկություններ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Հնարավոր է՝ շրջապատը այս միությունը իդեալական չհամարի։ Բայց եթե երկու մարդիկ իրար հետ իրար լավ են զգում, դա արդեն մեծ բան է։ Այո, ռացիոնալ, հավատարիմ Կույսն ու անկայուն Աղեղնավորը տարբեր նպատակներ ու կյանքի հանդեպ տարբեր հայացքներ ունեն, որի պատճառով դժվարությամբ են հասկանոմ իրար։ Միայն թե յուրաքանչյուրը զուգընկերոջ կյանք թարմ հոսանք է բերում, և այդ նորության զգացումն ամեն ինչ արժե։ Եվ քանի որ սովորաբար այս հակասական միությունը այնքան էլ ամուր չէ, փոխարենը քանի դեռ նրանք միասին են, կարող են իրարից շատ բան սովորել։


Կին Կույս-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Փուշ ու տատասկից դեպի աստղեր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 60% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Որպես կանոն, սա շատ ամուր միություն է։ Ճիշտ է, խնայող Կույսն ու գործնական Այծեղջյուրը սովորաբար պատրաստ չեն կրքոտ սիրո շրջապտույտների մեջ հայտնվել ու գումար ծախսել միլիոն ալ վարդերի համար։ Բայց այն, ինչ նրանց միավորում է, շատ ավելին է՝ փոխհասկացողությունը, վստահությունն ու հաստատունությունը։

Այծեղջյուրը կարող է հանգիստ աշխատել ու մասնագիտական բարձունքների հասնել՝ իմանալով, որ իր հետևում ամուր պատ կա՝ հոգատար ու հավատարիմ կին, հարմարավետ տուն, լավ դաստիարակված երեխաներ։ Այծեղջյուրն ու Կույսն իրար մեջ կարող են ոչ միայն սեր, այլ նաև հուսալի աջակցություն, հոգատարություն, ընկերություն գտնել, և այս ամենը երկար տարիների համար։


Կին Կույս-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Փայլ ու հակադրություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Սա բավականին հազվադեպ հանդիպող միություն է։ Ջրհոսի ազատասեր էությունը կոպիտ ճնշում չի հանդուրժի, իսկ Կույսը իր բնավորությունից ելնելով՝ չի կարող ցույց չտալ վերջինիս նրա թերությունները։ Ջրհոսի աշխատանքի ստեղծագործ, բոհեմական բնույթն ընդհանրապես հասկանալի չէ ռացիոնալ Կույսի համար, որի մոտ կարգապահությունն առաջին տեղում է։

Նման տարբերությունները բերում են նրան, որ համատեղ կյանքում Կույսը կփորձի վերափոխել Ջրհոսին, վերջինս էլ ամեն կերպ կձգտի խուսափել ճնշումներից՝ ավելի ու ավելի քիչ երևալով կնոջ աչքին։ Ժամանակի հետ այս ամենը կարող է բաժանությամբ ավարտվել։ Եթե Կույսն ու Ջրհոսն ուզում են իրենց կապն ամուր դարձնել, Կույսը պետք է ավելի քիչ պահանջկոտ լինի, իսկ Ջրհոսն էլ սովորի կենցաղային էլեմենտար կանոններ պահպանել։


Կին Կույս-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հակառակ կարծրատիպերի
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 60% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Հետաքրքիր է, որ ընկերության ու համագործակցության մեջ այս միությունն ավելի մեծ հեռանկարներ ունի, քան սիրո մեջ։ Կույսն ու տղամարդ Ձկները իրար անգնահատելի կյանքի դասեր կարող են տալ, կիսվել փորձով, աշխատել նույն ոլորտում, միայն թե համատեղ կյանքում շատ բաներ կան, որոնք նրանց բաժանում են։ 

Մի տանիքի տակ կյանքը պահանջկոտ ու աշխատասեր Կույսի ու ոչ այնքան գործնական, խոցելի տղամարդ Ձկների համար կոնֆլիկտների աղբյուր կդառնա, ինչի արդյունքում էլ այս կապը հազվադեպ է ամուր լինում։


Կույս տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Կույս-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Առաջնորդի դերի հավասարություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միության մեջ կին Խոյն իր էներգիայով ու ամբիցիաներով ունակ է առաջ մղել պահպանողական տղամարդ Կույսին։ Կույսը սկզբում սովորաբար այնքան էլ ուրախ չէ դրա համար, բայց ստացված արդյունքը ըստ արժանվույն գնահատում է։ Կույսի աշխատասիրությունը կին Խոյի փառասիրության հետ միավորվելով՝ կօգնեն այս տղամարդուն ավելի մեծ հաջողությունների հասնել, քան այն դեպքում, եթե նա միայնակ լիներ։

Բացի այդ, Խոյը ըստ արժանվույն գնահատում է Կույսի հուսալի լինելն ու ազնվությունը, Կույսն էլ իր հերթին վարակվում է կնոջ էներգիայով ու լավատեսությամբ։ Նրանց համատեղ կյանքում կին Խոյը սովորաբար ստանձնում է կազմակերպիչի դերը, իսկ Կույսը շատ լավ գլուխ է հանում կատարողի դերից։ Երկուսին էլ սա ձեռնտու է, և փոխհասկացողության, սիրո ու հուսալիության վրա հիմնված նրանց կապը կարող է մի ողջ կյանք տևել։


Տղամարդ Կույս-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հոգեհարազատ մարդիկ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը հարատև ու ամուր լինելու բոլոր շանսերն ունի։ Տղամարդ Կույսին ու կին Ցուլին շատ բան է միավորում՝ նրանք երկուսն էլ ճակատագրից նվերներ չեն սպասում, պատրաստ են ամեն ինչի հասնել իրենց աշխատանքի շնորհիվ, երկուսն էլ լուրջ հարաբերությունների են ձգտում, գնահատում են ընտանեկան օջախն ու ձգտում են բարեկեցության։

Ճիշտ է, կենցաղում Ցուլին կարող է չգոհացնել Կույսի չափազանց խնայող լինելն ու նրա կողմից հնչող մշտական քննադատությունները, փոխարենը նա ամբողջությամբ գնահատում է իր տղամարդու աշխատասիրությունը, ինքնազոհությունն ու ազնվությունը։ Կույսն էլ Ցուլի մեջ գնահատում է նրա հավասարակշռված լինելը, տնտեսվարությունն ու կոնֆլիկտները խաղաղ, առանց աղմուկի լուծելու ունակությունը։ Այս ամենի շնորհիվ այս երկուսն ունակ են այս միության մեջ գտնել իրենց երկրորդ կեսին ու երջանիկ ապրել։


Տղամարդ Կույս-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոփոխությունների քամի
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Տղամարդ Կույսն այնքան էլ տրամադիր չէ դաշտում քամի բռնել, բայց Երկվորյակի հետ հարաբերություններում հենց դրանով էլ պետք է զբաղվի։ Ընդ որում՝ եթե այս միությունը երկար էլ գոյություն չունենա, ապա դա կլինի Երկվորյակի նախաձեռնությամբ։ Ի տարբերություն նրա՝ Կույսը լուրջ հարաբերությունների է ձգտում ու մինչև վերջ կփորձի փրկել ամուսնությունը։

Ընդ որում՝ այս միության մեջ դրական պահերն էլ քիչ չեն։ Երկվորյակ կինը Կույսի կյանք թարմ հոսանք է բերում, որը գործնական Կույսին շատ պետք է։ Սովորաբար այս կապն այնքան էլ երկար չի տևում, բայց երկուսն էլ նրանից հետաքրքիր փորձ են ձեռք բերում, որը նրանց հետագա կյանքի վրա իր ձեռագիրն է թողնում։


Տղամարդ Կույս-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Ընտանեկան օջախի պահապաններ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միության մեջ երկուսն էլ բոլոր շանսերն ունեն գտնել իրենց երկրորդ կեսին։ Ճիշտ է, նրանց հարաբերությունները շատ կրքոտ չես անվանի, փոխարենը գործնական տղամարդ Կույսին ու կին Խեցգետնին միավորում են կյանքի հանդեպ միանման հայացքները, խնայողությունը ու ամուր ընտանիք ստեղծելու ձգտումը։

Ծանոթանալիս զգուշավոր Կույսն ու Խեցգետինը երկար ժամանակ կարող են զննել իրար, փոխարենը ամուսնությունից հետո նրանց համատեղ կյանքը հանգիստ ու հարմարավետ է լինում։ Կույսը պատրաստ է ջանասիրաբար աշխատել ընտանիքի բարեկեցության համար, իսկ կին Խեցգետինը դաստիարակել երեխաներին ու տանը իդեալական կարգուկանոն հաստատել։ Ճիշտ է, կենցաղում Կույսը հաճախ շատ պահանջկոտ է լինում, սակայն նրանց ամուր ընտանիքում իրական վեճերի գործը հազվադեպ է հասնում։


Տղամարդ Կույս-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հաճելի կախվածություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Սրանք շատ տարօրինակ հարաբերություններ են, բայց կյանքում այնքան էլ հազվադեպ չեն։ Ակտիվ կին Առյուծը սիրում է ուշադրության կենտրոնում լինել, իսկ աշխատասեր տղամարդ Կույսը տանել չի կարողանում ժամանակ վատնելն ու նույնիսկ ավելորդ բառերը։ Նրանք երկու բևեռների նման տարբեր են, բայց, միևնույն է, ձգում են իրար։

Եթե տղամարդ Կույսը ինչ-ինչ պատճառներով որոշում է, որ Առյուծն իր երկրորդ կեսն է, նա ամեն ինչ կանի վերջինիս սիրտը գրավելու համար։ Ճիշտ է, Առյուծի՝ գումարի հետ թեթևամտորեն վարվելը չի կարող նրան չանհանգստացնել, սակայն նա պատրաստ է նույնիսկ դրա հետ հաշտվել։ Այս դեպքում Կույսը պատրաստ է մի քանի տեղ աշխատել ընտանիքն ապահովելու ու Առյուծին կյանքը վայելելու հնարավորություն տալու համար։ Առյուծն էլ, իր հերթին, ունակ է գնահատել Կույսի հավատարմությունն ու ինքնազոհությունը՝ թույլ տալով վերջինիս իր կյանքն ավելի երջանիկ դարձնել։


Տղամարդ Կույս-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Ուս ուսի
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Երկու գործնական ու աշխատասեր Կույսերի համար առաջին տեղում տրամաբանությունն ու հաշվարկն է։ Լուսնի լույսի ներքո հառաչանքները նրանց համար չեն։ Կույսերը հակված չեն սավառնել ամպերում, երկուսն էլ ամուր կանգնած են հողին և դա է պատճառը, որ նրանք նաև ընդհանուր շատ բաներ ունեն՝ լինի աշխատանքը, տնտեսությունը, թե ընդհանուր գործերը վարելը։

Բնավորության նման գծերի ու կյանքի հանդեպ նման հայացքների շնորհիվ նրանք կարող են հույս դնել երկարատև, ամուր ու հարթ հարաբերությունների վրա։ Երկու Կույսերի տանը, որպես կանոն, խիստ կարգուկանոն է իշխում։


Տղամարդ Կույս-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Գայթակղություններ ճանապարհին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Ցավոք, այս հարաբերությունների հեռանկարները լավատեսություն չեն հաղորդում չնայած այն բանին, որ այս երկուսին շատ բան է միավորում։ Պարբերաբար հանդիպումների ու քաղաքացիական ամուսնության համար դա բավական է, բայց արդեն ընտանիք ստեղծելու համար փոխադարձ ձգողականությունը շատ քիչ է։
Կին Կշեռքը չափազանց անկախ է, նրա զգացմունքները շատ հակասական են, և ժամանակի ընթացքում նա սկսում է ձանձրանալ կանխատեսելի ու շատ ռացիոնալ Կույսի հետ ամուսնությունից; Մյուս կողմից էլ կին Կշեռքի համար բաժանությունը շատ կարևոր քայլ է, որին նա, հաշվի առնելով բնավորությունը, կարող է երբեք էլ չգնալ։ Այնպես որ՝ Կշեռքի ու Կույսի ամուսնությունը գոյություն կունենա իներցիայի ու սովորույթի ուժով։

Որպեսզի դա չլինի, Կույսն ու կին Կշեռքն իրեն ամուսնական կյանք պետք է բազմազանություն մտցնեն։ Կույսը պետք է հիշի, որ Կշեռքի նուրբ էության համար իր քնքշությունն ու հավատարմությունը քիչ են։ Նա գեղեցիկ ծաղիկ է ու ամուսնուց հիացմունք, զգացմունքների դրսևորում է սպասում, հակառակ դեպքում՝ նրա սերը կարող է մարել։


Տղամարդ Կույս-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հիանալի թիմ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Տղամարդ Կույսին ու կին Կարիճին շատ բան է միավորում, և առաջին հերթին այնպիսի ընդհանուր գծերը, ինչպիսիք են ազնվությունը, արդարության հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը։ Բացի այդ, նրանք երկուսն էլ ուժեղ անձնավորություններ են։ Կյանքից ու ճակատագրից նրանք նվերներ չեն սպասում, հերոսաբար տանում են փորձությունները ու սովոր են ամեն ինչի սեփական աշխատանքով հասնել։

Այս երկուսի միությունը առաջին հերթին սեր-ընկերություն, սեր-աջակցություն է։ Բացի այդ, կին Կարիճը կրքոտ է ու նրա կրակը բավականացնում է երկուսի համար։ Այլ հարց է, որ Կարիճը սովոր է լայն մտածել, իսկ Կույսի ճշտապահությունը, մանրուքների հետևից ընկնելն ու խնայող լինելը նրան կարող են դուր չգալ։ Իսկ Կույսն էլ դժվարությամբ է տանում կնոջ հույզերի բուռն դրսևորումները։ Այս միությունը իսկապես ամուր կլինի միայն այն դեպքում, եթե երկուսն էլ սովորեն հաշվի նստել մեկը մյուս զգացմունքների հետ։


Տղամարդ Կույս-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Չնայած ամեն ինչին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Սա բավականին հազվադեպ հանդիպող միություն է։ Կին Աղեղնավորի սիրո նետերը հազվադեպ են հասնում տղամարդ Կույսին։ Սակայն եթե դա տեղի է ունենում, Կույսը հաճախ հմայվում է իրենից լրիվ տարբերվող Աղեղնավորով։ Կույսի խնայող լինելն այս միության մեջ հանդիպում է Աղեղնավորի անտնտես լինելուն ու զարճանքների ձգտելուն, նրա տնակյաց լինելը հանդիպում է Աղեղնավորի տեղը նստել չկարողանալուն ու ճամփորդությունների հանդեպ սիրուն։

Կին Աղեղնավորը կենսուրախ է ու բոլորից լավ կարող է բարձրացնել Կույսի տրամադրությունը, շեղել նրան առօրյա հոգսերից։ Իսկ դրա համար Կույսը կարող է ներել նրան շատ ու շատ թուլություններ։ Բայց միայն մի դեպքում՝ եթե Կույսը չբախվի Աղեղնավորի անհավատարմությանը, որը, ցավոք, շատ հավանական է։ Միայն այդ դեպքում նրանց միությունը կարող է երկարատև լինել։


Տղամարդ Կույս-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Հաղթահարելով բոլոր խոչընդոտները
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Զարմանալի չէ, որ այս միությունը բավականին հաճախ է հանդիպում։ Տղամարդ Կույսն ո կին Այծեղջյուրը կյանքի հանդեպ նման հայացքներ ունեն։ Երկուսն էլ նախանձելի համառությամբ ու դժվարությունները հաղթահարելու ունակությամբ են օժտված, երկուսն էլ ձգտում են ամուր ընտանիք ստեղծել։ Նրանց հարաբերությունները այնքան էլ կրքոտ չեն, փոխարենը դրանցում ընկերություն, փոխհասկացողություն ու ընդհանուր հետաքրքրություններ կան։

Կին Այծեղջյուրին հիացնում է Կույսի աշխատասիրությունը, և նա պատրաստ է հնարավորինս օգնել նրան կարիերա անել։ Հենց նա կարող է Կույսի մեջ փառասիրություն արթնացնել, որի պակասը վերջինս ունի, և Կույսն արդյունքում ավելի մեծ հաջողությունների կհասնի։ Բացի այդ, կին Այծեղջյուրը հիանալի տնտեսուհի է և, որպես կանոն, ուշադիր հետևում է, որ տանը լիություն ու հարմարավետություն լինի։

Նրանց ընտանիքում հարաբերությունների բուռն քննարկում չի լինի։ Կույսը նախընտրում է միայն մրթմրթալ, իսկ Այծեղջյուրը վիրավորանքները լռությամբ է տանում։ Իսկ ընդհանուր առմամբ նրանք համարյա իդեալական հարմար են իրար, և նրանց ամուսնությունը կարող է ողջ կյանք տևել։


Տղամարդ Կույս-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Անկանխատեսելի զիգզագներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 60% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 30%

Ցավոք, այս միության հեռանկարներն ամենալավը չեն։ Անկանխատեսելի ու ազատասեր կին Ջրհոսն ու պահպանողական տղամարդ Կույսը դժվարությամբ են ապրում իրար հետ։ Բանն այն է, որ երկուսն էլ բարդ ու ուժեղ խառնվածքների տեր են։

Կենցաղում հազվադեպ չեն կոնֆլիկտներն ու վիրավորանքները։ Կին Ջրհոսը հակված է մեղադրել Կույսին ոչ այնքան հետաքրքիր, միապաղաղ կյանքի համար, իսկ Կույսի համար էլ դժվար է համակերպվել Ջրհոսի՝ տանից դուրս շատ ժամանակ անցկացնելու ցանկության հետ, ինչից էլ նրանք իրարից մշտապես դժգոհ են։ Եթե այս հարաբերությունները թանկ են Կույսի ու Ջրհոսի համար, նրանք պետք է մեկը մյուսին ընդունեն այնպիսին, ինչպիսին կան ու չփորձեն վերափոխել մեկը մյուսին։ Եթե վերափոխելու կարիք էլ կա, ապա միայն իրենք իրենց։


Տղամարդ Կույս-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Անսովոր ձգողականություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը շատ մոտ է իդեալականին և հաճախ երկար ու ամուր է լինում։ Փխրուն, ոչ այնքան գործնական կին Ձկները սիրում է, որ իր մասին հոգ տանեն և պատասխանատու, աշխատասեր տղամարդ Կույսի մեջ հենց այդպիսի մարդու է տեսնում։

Եթե կին Ձկների մեջ Կույսը կնոջ իր իդեալին գտնի, պատրաստ կլինի նրա համար ամեն ինչ անել՝ և՛ սիրել, և՛ հոգ տանել նրա մասին։ Հաճախ նա երկուսի փոխարեն է աշխատում և նույնիսկ իր վրա է վերցնում տնային գործերի մեծ մասը՝ թույլ տալով Ձկներին զբաղվել արվեստով, թատրոններ ու ցուցահանդեսներ այցելել։ Ձկներն էլ իր հերթին ընդունում է Կույսին իր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Նա, ինչպես ոչ ոք, ունակ է գնահատել Կույսի հոգեկան հատկությունները և նրա գործնականությունը, որի պակասն ինքն այդպես ունի և պատրաստ է երկար տարիներ հիանալ նրանով։

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 7809 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Համատեղելիություն, Կույս | Վարկանիշ: 5.0/7