ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կիբեր գրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 259 | 10:00 Ավելացրեց: Moder-003

2008 թվականի մարտի 12-ին առաջին անգամ նշվեց Կիբերգրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս օրը սահմանվել է «Լրագրողներ առանց սահմանների» և «Amnesty International» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ։

2008թ.-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Ժուլյարը և Amnesty International-ի գործադիր տնօրեն Լարի Քոքսը նամակ են ուղարկել Google-ի, Yahoo!-ի և «Մայքրոսոֆթ»-ի գործադիր տնօրեններին՝ խնդրելով աջակցել այս միջազգային օրվա հաստատման հարցում:

Այն ի սկզբանե կոչվում էր Առցանց խոսքի ազատության միջազգային օր: Ամենամյա այս միջոցառումն ուղղված է պայքարելու միասնական ինտերնետի համար, որը հավասարապես հասանելի է բոլորին՝ առանց սահմանափակումների։

Google-ի աջակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2010 թվականին հիմնեց ամենամյա Նեթիզեն մրցանակը (նեթիզեն բառը առաջացել է ցանց և քաղաքացի բառերից: Այս մրցանակը շնորհվում է բլոգերներին, առցանց լրագրողներին կամ կիբեր այլախոհներին՝ համացանցում խոսքի ազատության զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Մրցանակը շնորհվում է ամեն տարի մարտի 12-ին։ Առաջին ամենամյա մրցանակը շնորհվել է Իրանում կանանց իրավունքների պաշտպաններին՝ Change for Equality կայքի համար: 2011 թվականին մրցանակը տրվել է Թունիսի Nawaat.org հավաքական բլոգին՝ Թունիսում հեղափոխության լուսաբանման համար, իսկ 2012 թվականին՝ Սիրիայի քաղաքացի լրագրողներին և ակտիվիստներին:

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 259 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Բոլոր տոները, 12 մարտ | Վարկանիշ: 0.0/0