Կելտերի հորոսկոպ
| |
Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 6087 | 12:00 | |
Կելտերը հայտնի են բնության հետ ունեցած իրենց կապով: Նրանց դիտողունակությունը թույլ է տվել որոշել, թե ծնվելիս մարդու վրա ինչ ազդեցություն են ունենում Լուսնի շրջափուլերը, բույսերն ու կենդանիները, տարվա եղանակները և այլ բնական երևույթները: Եղնիկ (դեկտեմբերի 24-հունվարի 20) Եղնիկները բարձր իդեալներ ու ձգտումներ ունեն: Եթե ուզում եք նոր նախագիծ սկսել, Եղնիկին ընդգրկեք ձեր աշխատակազմում. նա հիանալի օգնական կլինի: Եղնիկներին հնարավոր չէ շեղել, նրանք ամեն ինչ համբերատար ու մանրամասն են անում: Այս հատկանիշներն էլ նրանց համար հաղթանակ են ապահովում: Այնտեղ, որտեղ մյուսները վաղուց հանձնվել են, Եղնիկները հստակ քայլերով առաջ են շարժվում: Նրանք հպարտ են, և այդ հպարտությունն արդարացված է: Իրենց պահում են թագավորի կամ թագուհու պես: Նրանք ազնվացեղ են: Կատու (հունվարի 21-փետրվարի 17) Կատուները խելացի են, ինտելեկտուալ ու կշռադատող: Նրանք հիմնավորելու հիանալի ունակություն ունեն, սակայն ամենալավը տեսնում են իրերի ներքին կողմը: Դա կարելի է վեցերորդ զգայարան անվանել: Կատուները պահպանողական հայացքներին չեն հետևում, ուստի նրանց կարելի է դիմել միայն նորարական գաղափարների հարցով: Կատուներին բնորոշ է մարդասիրությունը, շրջապատը սիրում է նրանց: Սակայն երբեմն կարող են անտարբեր թվալ, ամեն ինչին կողքից հետևել: Ամեն դեպքում նրանց ներսում միայն բարի մտադրություններ են: Կատուները շատ կրեատիվ են, մարդկանց կարիք ունեն, որոնք կլսեն նրանց գաղափարները: Օձ (փետրվարի 18-մարտի 17) Օձերը շատ սառն են երևում, բայց իրենց վարքի մեջ ակտիվ են: Նրանք հետաքրքրասեր են, միշտ բազմաթիվ հարցեր ունեն այն մասին, թե ինչպես է կազմակերպված աշխարհը ու ինչպես են մարդիկ գործում: Նույնիսկ եթե նրանք հարցեր չեն տալիս, կողքից դիտողների համար նկատելի է, որ նրանք այդ հարցերի փնտրտուքի մեջ են: Օձերը հեշտությամբ են շփումներ հաստատում, կարող են շատ համոզիչ լինել: Եթե ինչ-որ գործ շարժել է նրանց հետաքրքրասիրությունը, պատրաստ են դրանում ներգրավել շրջապատին՝ նրանց վարակելով սեփական ոգևորությամբ: Բացի այդ, Օձերը կարող են սպոնտան ու անկանխատեսելի լինել: Աղվես (մարտի 18-ապրիլի 14) Աղվեսները շատ խորամանկ են, գիտեն ինչպես գրավել լսարանին իրենց հումորով: Աղվեսները կյանքով լի են, վառ խելք ունեն: Նրանք անարգել ուժ են: Հենց այս նշանը ձեզ հետ կարող է էկզոտիկ ճամփորդության մեկնել, որն իսկական արկածի կվերածի: Աղվեսը քնքուշ սիրտ ունի, չնայած՝ չի սիրում իր բնավորության այդ կողմը ցույց տալ: Եթե ընկերություն եք անում Աղվեսի հետ, ապա համարեք, որ ողջ կյանքի ընկեր ունեք: Աղվեսները շատ ակտիվ են, խիզախ, անկոտրում ոգի ունեն: Ցուլ (ապրիլի 15-մայիսի 12) Ուժեղ, սիրառատ, կայուն ու հուսալի. ահա Ցուլին բնութագրող հիմնական բառերը: Հենց նրան պետք է դիմեք, եթե ուզում եք պատմել ձեր վշտերի մասին, անկեղծ կարծիք ու խորհուրդ լսել (հատկապես եթե խոսքը մարդկային հարաբերությունների մասին է): Ցուլը լավ ինտուիցիա ունի ու խաբեբաներին կիլոմետրերի վրա է զգում: Հենց զարգացած ինտուիցիայի պատճառով Ցուլերին հաճախ տրամադրության մարդ են համարում, կամ էլ գտնում են, որ նրանք շատ հուզական են: Նրանք հիանալի ճաշակ ունեն, հագուստի ու տան դեկորացիայի մեջ դասական ոճն են նախընտրում: Նրանց կարող եք վստահել շատ ավելին, քան ինքներդ ձեզ: Ցուլերը գիտեն՝ ինչպես գաղտնիքներ պահել: Ծովաձի (մայիսի 13-հունիսի 9) Ծովաձիերը ճկուն բնավորությամբ ու հնարամտությամբ են օժտված: Հենց նրանց կարող եք վստահել ձեր ֆինանսական ու իրավաբանական հարցերը, քանի որ նրանք շատ խելացի են: Ծովաձիերը հիանալի հիշողություն ունեն: Նրանք կարող են փոփոխական լինել, բայց միշտ վերադառնում են սովորական դարձած բաներին: Այս մարդիկ հեշտությամբ են հարմարվում շրջակա միջավայրին: Ծովաձիերը գրավիչ են, նրանք սիրում են, երբ հիանում են իրենցով: Իրենց հանդեպ ցուցաբերված ջերմությանը միշտ փոխադարձում են: Թագավորահավ (հունիսի 10-հուլիսի 7) Այս նշանն ասոցացվում է թարմ գաղափարների, կյանքի հանդեպ բաց հայացքի ու վառ հույզերի հետ: Թագավորահավերը սովոր են հոգ տանել ուրիշների մասին, նրանք միշտ քաղցր կերգեն ընտանիքի ու ընկերների տրամադրությունը բարձրացնելու համար: Ցանկացած խուճապային իրավիճակում թագավորահավը հանգստություն է պահպանում: Ճգնաժամային իրավիճակներում ձեր կողքին հենց այսպիսի մարդու կուզենայիք տեսնել: Թագավորահավերը հնարամիտ են, նրանք հանգստություն են պահպանում նույնիսկ այն դեպքում, երբ իրենց ճնշում են: Նրանք շատ լավ գիտեն՝ ինչպես ստանալ ուզածը, ինքնուրույն են գլուխ հանում բոլոր դժվարություններից: Այս մարդկանց մոտ զարգացած են պատասխանատվությունն ու բարոյական արժեքները: Նրանք կյանքում հավասարակշռություն են փնտրում, աշխատավայրում ու հասարակության մեջ էլ առաջնորդ են դառնում: Իսկ հոգու խորքում նրանք շատ կուզենային ճամփորդության մեկնել ու թափառական կյանք վարել: Ձի (հուլիսի 8-օգոստոսի 4) Ակտիվ, բաց ու ուժեղ Ձիերը հաճույքով ձեզ հետ մրցավազքի կմասնակցեն: Նրանք ի բնե սովոր են մրցակցել: Ձիերը շատ տաղանդներ ունեն, ինքնավստահ են, ինչն էլ նրանց հաջողակ է դարձնում բիզնեսի մեջ: Նրանց մոտ լավ է աշխատում վեցերորդ զգայարանը, երբ խոսքը ռազմավարությանն է վերաբերում (այս նշանի ներսում յուրատեսակ կողմնացույց կա): Ձիերը անթաքույց հմայքով են օժտված, երբեմն նույնիսկ խաղում են շրջապատի հետ: Նրանք գիտեն՝ ինչպես սեփական անձը ոճային ու հեղինակավոր մատուցեն: Ձիերը լավ գլուխ են հանում ղեկավար պաշտոններից, բայց հաճույքով օգնում են նաև ուրիշներին (եթե միայն նրանց ըստ արժանվույն գնահատում են): Ձուկ (օգոստոսի 5-սեպտեմբերի 1) Ձկները խոր ջրերում են լողում ոգեշնչվածություն ու վառ տպավորություններ գտնելու համար: Բնությունը նրանց ինտուիցիայով է օժտել, սակայն նրանք քիչ են դրան ուշադրություն դարձնում: Այս մարդիկ աշխարհը յուրատեսակ կերպով են ընկալում, դրա շնորհիվ հաճախ լավ նկարիչներ ու պոետներ են դառնում: Երբեմն Ձկները շատ խորն են լողում, ու ոչ ոք չի կարողանում հետևել նրանց: Բայց նրանց հաճախ պետք է այդ խորությունը մարդկանցից հեռու իրենք իրենց հետ միայնակ մնալու, առանձնանալու համար: Կարապ (սեպտեմբերի 2-սեպտեմբերի 29) Հոգեպես զարգացած Կարապը լողում է միայն իր դասի մարդկանց հետ: Կարապները բարձր ստանդարտներ, նուրբ ճաշակ ունեն, շատ լավ զգում են գեղեցիկը: Գեղեցիկ ու ազնվացեղ Կարապները հաճախ բոլորից մեկուսացած են թվում: Սակայն դա այդպես չէ: Կարապները սիրո մեջ հիանալի զուգընկերներ են: Ի բնե արիստոկրատ են: Մանրակրկիտ են, ամեն ինչի մասին հստակ պատկերացում ունեն: Եթե ձեզ կազմակերպված, ճաշակով ու խորաթափանց մարդ է պետք, ընտրեք Կարապին: Թիթեռ (սեպտեմբերի 30-հոկտեմբերի 27) Թիթեռը հասարակության ոգին է: Երեկույթների ժամանակ մի ընկերոջից դեպի մյուսը թռչելով՝ նա միշտ կապի մեջ է բոլոր նրանց հետ, ում սիրում է: Շփումների հանդեպ սերը նրանց արյան մեջ է: Թիթեռները մեղմ են ու բարի: Նրանք սիրում են երազել, նոր գաղափարներ առաջ քաշել, ընկերների հետ քննարկել հեռուն գնացող պլանները: Նրանք չեն կարող երկար ժամանակ մի տեղում նստած մնալ: Այս մարդիկ իրենցով են լուսավորում մռայլ օրը: Նրանք երբեք մտադրված ոչ ոքի չեն վիրավորի: Նրանց դուր է գալիս, երբ ուրիշների մոտ ամեն ինչ լավ է: Հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում: Թիթեռներն այս աշխարհ հրաշքներ են բերում: Եթե ձեր կողքին Թիթեռ կա, երբեք չեք մոռանա, թե ինչ հրաշալի բան է կյանքը: Գայլ (հոկտեմբերի 28-նոյեմբերի 24) Գայլերը նպատակասլաց են, նրանք շատ ջանքեր կարող են գործադրել համոզվելու համար, որ իրենց ճիշտ են հասկացել: Նրանք անվախ են, հազվադեպ են փոխզիջման գնում: Հենց այսպիսի հերոսների եք ուզում տեսնել մարտի դաշտում: Նրանք զենքերը վայր չեն դնում ու չեն բավարարվում քչով: Շրջապատը հաճախ է հիանում նրանց ներքին ուժով: Գայլերը սովոր են փորձություններին, այդ իսկ պատճառով դիմացկուն են: Գայլերի երկրորդ անունը «Պատիվն» է: Նրանք կամքի մեծ ուժ ունեն, երբեմն համապատասխանում են «Միայնակ գայլ» հասկացությանը: Գայլերը հուսալի են, նրանք հաճույքով կմիավորվեն ձեզ հետ, եթե կիսեք նրանց արժեքները: Բազե (նոյեմբերի 25-դեկտեմբերի 23) Հազիվ թե Բազեի նման ավելի կենտրոնացած նշան գտնվի: Երբ նա տեսնում է այն, ինչ ուզում է, դեպի իր զոհն է սլանում աներևակայելի արագությամբ: Իսկ եթե օբյեկտը նրա համար հետաքրքրություն չի ներկայացնում, պարզապես կթռչի այնտեղ, որտեղ իրեն պետք եկած նպատակն է: Բազեները իմաստնություն են փնտրում ու կիսվում են դրանով ուրիշների հետ: Նրանք կարող են շատ առատաձեռն լինել: Բազեների մոտ լավ զարգացած է հավասարակշռության զգացումը: Լավ փիլիսոփաներ են, լայն աշխարհհայացք ունեն: Բոլոր հարցերի վերաբերյալ իրենց հեղինակավոր կարծիքն ունեն. նրանց դժվար է տարահամոզելը: |
|