Կարմա և հորոսկոպ. Վագր
Վագր-Խոյ
Դուք իսկական գիշատիչ եք: Շատ զգայուն եք, զգույշ ու հեռատես: Բնությունը հոգ է տարել ձեր մասին՝ օժտելով հզոր ինտուիցիայով: Կարմայի լավ ճամփա եք անցել:
Այս կյանքում ձեզ վիճակված է առավել կատարելագործվել հոգեկան պլանում: Ինքնակատարելագործման համար բոլոր նախադրյալներն ունեք: Դուք խելացի եք, խորաթափանց, հոգեկան զարգացման ձգտում ունեք:
Վագր-Ցուլ
Դուք հավասարակշռված եք, ձեզ դժվար է հունից հանել: Նույնիսկ եթե բարկանում եք, հազվադեպ եք ագրեսիա ցուցաբերում: Հանգիստ եք տանում կյանքի բացասական կողմերը, դրանց փիլիսոփայորեն եք նայում:
Կարմայով նախատրամադրված եք աշխատելու մարդկանց հետ՝ հատկապես կրթության ոլորտում: Սիրում եք երեխաներին: Ձեր նախկին կյանքում ամենայն հավանականությամբ երեխաներ չեք ունեցել, և այս կյանքում ճակատագիրը ձեզ երեխաներով է շրջապատել, որոնք ձեզ շատ սիրում են ու դուք էլ փոխադարձում եք նրանց սերը:
Վագր-Երկվորյակ
Դուք խենթ անձնավորություն եք: Ձեր խելագար գաղափարները, սակայն, այնքան էլ վատը չեն: Հենց խենթ ու խելառ մտահղացումներին ու առաջարկներին եք պարտական ձեր հաջողությունների համար:
Ձեր կարման լուսավոր է, այն պարտքեր չունի: Ոչ ոքի վատ բան մի արեք այս կյանքում և ձեր մյուս մարմնավորումների ժամանակ զարգացման մեջ բարձունքների կհասնեք ու բարձր դիրք կգրավեք:
Վագր-Խեցգետին
Դուք տնային վագր եք, ավելի շատ կատվի, քան որսորդ վագրի եք հիշեցնում: Դուք տնակյաց եք, կարողանում եք ձեր տունը հարմարավետ դարձնել:
Երջանիկ ամուսնություն կկնքեք: Հնարավոր է՝ դա շուտ տեղի չունենա, բայց հուսահատվելու կարիք չկա. ամեն ինչ շատ հաջող է լինելու:
Լուսավոր ու լավ կարմա ունեք: Նախկին մարմնավորումների ժամանակ անհանգիստ, բայց խելացի էակ եք եղել: Իսկ հիմա ավելի շատ նստակյաց կյանքի եք ձգտում: Դուք դանդաղ, բայց հաստատակամ քայլում եք դեպի ձեր նպատակը:
Վագր-Առյուծ
Կյանքում դուք մի քիչ անվճռական եք, սակայն նման համեստության համար հիմքեր չունեք: Ամեն ինչում պետք է իմանալ չափը: Դուք պետք է ձեզ կատվազգիների ընտանիքին պատկանող արարածի պես պահեք: Ավելի հաստատակամ եղեք նպատակին հասնելու ճանապարհին և կտեսնեք, որ հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի:
Նախկին կյանքում դուք համառ ու նույնիսկ անպատկառ մարդ եք եղել: Այնպես որ, ձեզ համար բարդ չի լինի ձեր մեջ մի քիչ համառություն ու հաստատակամություն վերածնելը: Ձեզ վիճակված է բարձունքների հասնել ինքնաճանաչման մեջ: Եթե ոչ այս կյանքում, ապա գոնե՝ մյուսում:
Վագր-Կույս
Դուք պրակտիկ եք, կարողանում եք հասնել դրված նպատակին: Դա գովելի է, սակայն երբեմն շարժվում եք դեպի նպատակը՝ օգտագործելով անմարդկային ու սխալ մեթոդները:
Որպեսզի չծանրացնեք ձեր կարման, աշխատեք չվիրավորել ձեր կողքին գտնվող մարդկանց, քանի որ ձեր հաջորդ մարմնավորման ժամանակ շատ հնարավոր է կախված լինեք նրանցից:
Վագր-Կշեռք
Դուք ինքնուրույն եք ու բարեհամբույր: Շատ ընկերներ ունեք, հաջողակ եք գործերում, և նա, ով ձեր բիզնեսի գործընկերն է դարձել, երբեք չի զղջա դրա համար:
Նախկինում ճակատագրական պարտքեր ունեցել եք, սակայն ձեր ուրախ էության ու շփվող լինելու շնորհիվ կարողացել եք փակել դրանք նախկին մարմնավորումների ժամանակ: Սրանք լավ հատկանիշներ են, պահպանեք դրանք, ու նրանք անպայման կօգնեն ձեզ մյուս մարմնավորումների ժամանակ առաջընթաց արձանագրել:
Վագր-Կարիճ
Դուք անկանխատեսելի եք: Բավականին բարդ բնավորություն ունեք, սակայն մտերիմների հետ հեշտ եք լեզու գտնում: Լավ հարաբերությունների մեջ եք ծնողների հետ: Ձեր մեջ շատ սեր կա: Մի վախեցեք դրևորել այն:
Ձեր կարման այնքան էլ լավը չէ, սակայն դժվար չի լինի կարգավորել այն, եթե ձեր ներսում չպահեք ձեր լավագույն հատկանիշները: Զարգացրեք ամեն լավը, ինչով ձեզ օժտել է բնությունը: Իսկ այդպիսի հատկանիշներ շատ ունեք:
Վագր-Աղեղնավոր
Դուք հիանալի գործնական հատկանիշներ ունեք, կարող եք շատ լավ արդյունքների հասնել առանց լուրջ ջանքեր գործադրելու: Ձեզանից լավ քաղաքական գործիչ դուրս կգար:
Կարմայով ձեզ համար նախատեսված է բիզնեսը: Սակայն չփորձեք բիզնեսում խարդախությունների դիմել. պարտվող դուրս կգաք: Ձեր կոչումն ազնիվ բիզնեսն է: Այստեղ հաջողությունն ուղեկից կլինի ձեզ: Սակայն դրան հասնելը հեշտ չի լինի: Ստիպված կլինեք շատ փորձություններ հաղթահարել, սակայն ձեր խիզախ բնավորության շնորհիվ կհաղթահարեք ամենը:
Վագր-Այծեղջյուր
Ի բնե կշռադատող եք: Հիանալի մտավոր ունակություններ ունեք: Ամեն ինչ կշռադատելու ու իրավիճակը մի քանի քայլ առաջ հաշվարկելու շնորհիվ հեշտությամբ կխուսափեք տհաճություններից:
Ձեր նախկին կյանքում դուք շատ միամիտ եք եղել, ձեզ ամեն քայլի խաբել ու մոլորեցրել են: Այս կյանքում արդեն ինքներդ նման հնարավորություն ունեք, բայց պետք չէ օգտվել դրանից, քանի որ դրանով մյուս մարմնավորումների ժամանակ ձեզ համար վատ, անիմաստ գոյատևում կապահովեք: Մտածեք ապագայի մասին. չէ՞ որ կարողանում եք լավ վերլուծել:
Վագր-Ջրհոս
Դուք առողջ դատելու ունակություն ունեք, և դա լավ հատկանիշ է: Դրա շնորհիվ կարող եք լավ գումար աշխատել ու հաջողության հասնել ձեր ընտրած ոլորտում:
Ձեր կարման այնքան էլ թեթև չէ, սակայն կարող եք ուղղել այն ձեր մտածելու ու գործելու ունակության շնորհիվ: Պետք չէ ամեն ինչի մասին շատ մտածել, դա ծանրացնում է առանց այդ էլ ծանր ձեր կարման:
Վագր-Ձկներ
Երբ դուք լավ տրամադրության մեջ եք, ձեզ հետ ուրախ է, սակայն երբ բարկանում եք, ձեզանից պետք է հեռու մնալ: Չնայած վնաս հասցնում եք միայն ինքներդ ձեզ: Ձեր անզսպությունը քայքայում է ձեր նյարդերը:
Չարության ձեր նոպաներից տանջվում եք հիմնականում միայն դուք: Երբ լավ տրամադրության մեջ եք, ձեզ հետ հաճելի է ժամանակ անցկացնելը, ընկերախմբի ոգին եք դառնում:
Ձեր կարման ընդհանուր առմամբ մաքուր է, սակայն ձեր բարկության պոռթկումներով ծանրացնում եք այն: Աշխատեք հանգիստ պահել ու հետևել ինքներդ ձեզ: