Ժողովրդական բժշկություն. Սխտորի բուժիչ հատկությունները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 458 | 12:00 | |
Անկասկած, սխտորն այս մոլորակի լավագույն բանջարեղեններից մեկն է: Այն ոչ միայն լավացնում է կերակուրների համը, այլև հրաշալի միջոց է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Իրականում, սխտորը երկար տարիներ օգտագործվել է հոլիստիկ բժշկության մեջ: Սխտորի դրական հատկանիշները ստանալու լավագույն միջոցն այն հում վիճակում օգտագործելն է: Հում սխտոր ուտելու առավելությունը
Սխտորը հրաշալի կերպով համադրվում է սոխի և կոճապղպեղի հետ՝ ստանալով դետոքս հատկանիշներ: Այն նաև հրաշալի կերպով ամրացնում է իմունային համակարգը: Սխտորն օգտագործելու լավագույն միջոցն այն հում վիճակում ուտելն է, քանի որ սխտորի ակտիվ բաղադրիչ ալիցինը կորցնում է իր հատկանիշները, երբ ջերմային մշակման է ենթարկվում: Սխտորի մի պճեղը մաքրեք, ճզմեք, սպասեք 15 րոպե և կերեք: Կարևոր է իմանալ նաև, որ սխտորը լավ է ուտել դատարկ ստամոքսին, քանի որ այս դեպքում այն հեշտ է մարսվում: Հում սխտոր և մեղր 2-3 պճեղ սխտորը ճզմեք, խառնեք 1 ճ/գ մեղրով և օգտագործեք խառնուրդն ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին: 7 օր շարունակ օգտագործեք այս խառնուրդը 1 գդալի չափով և կզգաք տարբերությունը: Սխտորով քացախ Մաքրել 3-5 պճեղ սխտոր (կախված չափից), ավելացնել 3 բաժակ խնձորի (եթե չկա, կարելի է՝ նաև գինու) քացախ: Տարան կափարիչով փակել և թողնել երկու շաբաթ, ապա քամել: Սխտորի քացախն օգտագործվում է ավելի շատ ոչ թե հիվանդությունների բուժման, այլ կոսմետիկ նպատակներով: Դրանով կարելի է հեռացնել գորտնուկներն ու կոշտուկները: Հին ռուսական դեղատոմս Որպեսզի ավելի երկար ապրեք և երիտասարդ մնաք, պահպանեք լավ տեսքը, շաբաթը մեկ անգամ հարկավոր է խմել հետևյալ խառնուրդը. մեկ բաժակ կաթի կամ ջրի մեջ եռալու պահին գցել 2 պճեղ մանրացված սխտոր և մեկ թեյի գդալ ծաղկափոշի (տպՐչՈ): Ապա անմիջապես վերցնել կրակից (սխտորը չեռացնել) և թողնել 10 րոպե: Տրոմբոֆլեբիտ Այս դեղամիջոցը բավական արդյունավետ է ոչ միայն տրոմբոֆլեբիտի, այլև ոտքերի երակների լայնացման դեպքում: 250 գրամ մանր կտրատված սխտորի վրա լցնել 350 գրամ թարմ (չպնդացած) մեղր, խառնել և 1 շաբաթ թողնել մութ տեղում: Ընդունել մի ճաշի գդալ` օրը երեք անգամ` ուտելուց 30-40 րոպե առաջ: Բուժման կուրսը՝ 1,5 ամիս: Կուրսը կարելի է կրկնել մեկամսյա դադարից հետո: |
|