Ժողովրդական բժշկություն. Լավագույն բուսական միջոցները՝ երիկամների քարերի դեմ
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 465 | 12:00 | |
Հետազոտություններով պարզվել է, որ մոտավորապես 10-ից մեկի մոտ կյանքի ընթացքում երիկամային քարեր են առաջանում։ Երիկամային քարերը հանքանյութերի և աղերի կուտակումներ են, որոնք առաջանում են երիկամներում և օրգանիզմից հեռանում են մեզի հոսքի հետ։ Դրանք տարբերվում են իրենց ձևով ու չափսերով։ Լինելով անկանոն տեսքով կարծր բյուրեղներ՝ կազմված են տարբեր միացություններից՝ կալցիումի օքսալատ, ցիստեին, միզաթթու և այլն։ Երիկամների քարերի մեծ մասը չեն քայքայվում, 5 տոկոսը կազմված են միզաթթվից, որոնք լուծվում են մեզի հիմնայնացման ճանապարհով։ Ալկալիզատորները կարող են չեզոքացնել միզաթթուն, ինչի շնորհիվ միզաթթվի բյուրեղները լուծելի են դառնում։ Ստրուվիտային քարերի դեպքում հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների կարիք է առաջանում, որոնք նվազեցնում են մեզի մեջ ամոնիակի մակարդակը։ Սակայն չկան դեղամիջոցներ, որոնք կարող են քայքայել խոշոր քարերը։ Երբ քարը մեծ է և բավականաչափ ախտանշաններ է առաջացնում, հիվանդները պետք է այցելեն ուրոլոգին՝ հնարավորինս արդյունավետ բուժման համար: Վիրաբուժական միջամտությունը նույնպես խնդրի լուծման տարբերակ կարող է լինել։ Ախտորոշումը կատարվում է՝ հիմնվելով հիվանդության պատմության և ախտանշանների վրա՝ ելնելով մեզի, արյան անալիզի, պատկերային հետազոտությունների (ռենտգեն, ՀՏ) և այլ տվյալներից։ Մասնագետների կարծիքով՝ երիկամային հիվանդություններն ավելի շատ մարդկանց կյանք են խլում, քան՝ կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը: Երիկամներն օրգանիզմի ամենօրյա աշխատանքում մեծ դեր են կատարում: Այս օրգանները ֆիլտրում են գրեթե 120-150 լ արյուն, որպեսզի 1-2 լ մեզ արտադրեն: Երիկամների կանոնավոր աշխատանքի համար անհրաժեշտ են կալիում, նատրիում, ֆոսֆատներ: Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք բացասական գործոններ, որոնք ազդում են երիկամների աշխատանքի վրա: Երբ երիկամները չեն կարողանում դուրս մղել տոքսինները, դրանք առաջացնում են չմշակված հանքանյութերի կամ քարերի բյուրեղացում: Երիկամաքարային հիվանդությունն ամենատարածված առողջական խնդիրներից է: Որպես կանոն՝ երիկամային քարերը չեն համարվում կյանքի համար վտանգավոր, սակայն դրանք կարող են սաստիկ ցավեր առաջացնել: Երիկամներում քարերի ձևավորման ռիսկի գործոններն են՝
Բժշկական խնդիրները նույնպես ռիսկի գործոն են՝
Որո՞նք են երիկամներում քարերի առկայության մասին հուշող ախտանշանները Շատերի երիկամներում կան քարեր, սակայն դրանք որևէ ախտանշանով չեն դրսևորվում։ Ախտանշաններն առաջանում են, երբ քարերը մեծանում են կամ խցանվում միզուղիներում․
Ինչպես արագացնել երիկամներից քարերի դուրսբերումը Իրականում կախված է քարի չափսից․ դրանք կարող են դուրս գալ 1-3 շաբաթում, կարող են և մնալ երիկամներում կամ միզուղիներում՝ բազմաթիվ անհարմարություններ առաջացնելով։ Նոր քարերի ձևավորումը կանխելու և եղածների չափսերը փոքրացնելու համար դուք կարող եք հետևյալ քայլերը կատարել՝
Երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող ամենապարզ միջոցներից մեկը շատ ջուր խմելն է: Կան մի քանի այլ միջոցներ, որոնք կարող են փոքրացնել երիկամների քարերի որոշ տեսակներ։ Իհարկե, այդ միջոցները գործուն են ոչ բոլորի դեպքում։ Կիտրոնի հյութ, ձիթայուղ և ջուր Որոշ պացիենտներ նշել են կիտրոնի հյութի և ձիթայուղի օգտագործման արդյունավետության մասին։ Այս մեթոդի կողմնակիցները խորհուրդ են տալիս առաջին ախտանշանները սկսվելուն պես մեկ քառորդ բաժակ ձիթայուղը խառնել հավասար քանակությամբ կիտրոնի հյութի հետ և խմել այն, այնուհետև մեկ բաժակ ջուր խմել։ Օգտագործել այդ միջոցն օրը երկու անգամ՝ երկրորդ անգամ խմելով խառնուրդը երեկոյան ժամերին։ Կիտրոնի հյութը (վիտամին С-ն և թթուն) օգնում է քայքայել երիկամների քարերը։ Խնձորի քացախ և ջուր Խնձորի քացախը, ինչպես և կիտրոնաթթուն քայքայում է երկամների քարերը, ինչի շնորհիվ դրանք ավելի հեշտ են դուրս գալիս օրգանիզմից։ Խնձորի քացախը նաև կանխարգելում է երիկամներում քարերի առաջացումը՝ հիմնայնացնելով արյունն ու մեզը և նպաստելով օրգանիզմում աղաթթվի արտադրմանը։ Այս մեթոդի կողմնակիցները խորհուրդ են տալիս 200-250 գրամ ջրին խառնել 2 ճաշի գդալ քացախ և օրվա ընթացքում մի քանի անգամ խմել այն, հատկապես՝ ուտելուց առաջ։ Ռեհանի հյութ և ջուր Ռեհանի կազմում առկա քացախաթթուն օգնում է երիկամների քարերի քայքայման հարցում և նվազեցնում է ցավերը։ Խորհուրդ է տրվում օրական 1 թեյի գդալ ռեհանի հյութահանուկ կամ 1 բաժակ ռեհանի հյութ խմել՝ երիկամների քարերի առաջացումը կանխելու համար։ Ծնեբեկ Գոլորշու վրա պատրաստված ծնեբեկն օրգանիզմի վրա թեթև միզամուղ ազդեցություն է գործում՝ օգնելով դուրս բերել քարերն օրգանիզմից։ Որոշ պացիենտների օգնում է նաև նեխուրի, վարունգի և ձմերուկի օգտագործումը։ Նռան հյութ - Այս խնդրի դեմ պայքարելու մեկ այլ արդյունավետ միջոց են նռան հյութն ու հատիկները: |
|