Ժողովրդական բժշկություն. Իմունիտետը բարձրացնող միջոցներ
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 481 | 12:00 | |
Եթե ցանկանում եք իմունիտետը բարձրացնել, մի շտապեք օգտվել իմունոխթանիչներից: Շատ տարածված են տարբեր տիպի իմունոխթանիչներ, սակայն խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել առանց բժիշկների նշանակումների, քանի որ դրանց անվերահսկելի օգտագործումը կարող է վնասել օրգանիզմը: Խորհուրդ է տրվում իմունիտետը բարձրացնել բնական միջոցներով, օրինակ սոխ, սխտոր, չիչխան, մասուրի թուրմ և այլ բնամթերք օգտագործելով, հաճախակի զբոսնել մաքուր օդում և զբաղվել մարմնամարզությամբ: Ձեզ ենք առաջարկում ժողովրդական բժշկության մի քանի դեղատոմսեր. - Ուրցը, որն ընդունված է մեր խոհանոցում որպես համեմունք, նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը և ամրացնում է իմունիտետը: Ամռանը այն կարելի է թարմ վիճակում օգտագործել աղցանների մեջ: Իսկ ձմռան համար չորացնել ուրցը, պատրաստել թեյ, ինչպես նաև օգտագործել ճաշատեսակների մեջ: Ձմռանը խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ մարմինը շփել ուրցի ջրով, 4 ճաշի գտալ չորացրած ուրցի վրա լցնել 1 լիտր եռաման ջուր, թողնել մնա 1 ժամ, քամել և ստացված լուծույթով շփել մարմինը: - 2 ճաշի գդալ մասուրի չորացրած պտուղների վրա լցնել 1 լիտր եռման ջուր, պահել թերմոսում (12ժամ), որից հետո խմել որպես թեյ ուտելուց 20-40 րոպե առաջ: 100 գրամ թուզի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, եփել մարմանդ կրակի վրա 15 րոպե, թողնել մնա 2-3 ժամ, խմել 0,5 բաժակ, օրը 2 անգամ, ուտելուց առաջ: Այս բաղադրատոմսը օգտակար է նրանց համար, ովքեր հաճախակի են հիվանդանում մրսեցման հիվանդություններով: - 500 գրամ ընկույզի միջուկ, 300 գրամ մեղր, 3 կիտրոնի հյութ, ճ,ջ բաժակ հալվեի հյութ, այս ամենը լավ խառնել: Խառնուրդից ընդունել 1-ական թեյի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: |
|