Ժողովրդական բժշկություն. Եղեսպակի (шалфей) բուժական հատկությունները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 331 | 12:00 | |
Հակաբորբոքային, մանրէասպան, անոթների և մազանոթների պատի թափանցելիությունը նվազեցնող, արյունահոսությունը դադարեցնող, կծկանքները, քրտնարտադրությունը վերացնող, ստամոքսի հյութազատությունը բարձրացնող, կերակրող մայրերի կաթը նվազեցնող հատկությամբ օժտված եղեսպակը հաճախ է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ: Կիրառման համար անհրաժեշտ է հետևյալ ջրաթուրմը` 10 գ հումքը տեղավորել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 մլ տաք, եռացրած ջուր, տաքացնել եռացող ջրում (ջրային բաղնիքում) 15 րոպե տևողությամբ։ Թողնել զովանա սենյակային ջերմության պայմաններում 45 րոպե և քամել։ Մնացորդային հումքը քամել և թափել։ Ստացված ջրաթուրմի ծավալը պետք է հասցնել 200 մլ-ի՝ ավելացնելով համապատասխան քանակի եռման ջուր։ Թարմ ջրաթուրմը կարելի է օգտագործել թրջոցների, լոգանքների, ողողումների ժամանակ։ Երբեմն հարկ է լինում օգտագործել երկու անգամ ավելի մեծ խտություն ունեցող ջրաթուրմ։ Դա այն դեպքում, երբ հարկ է լինում կիրառել արտաքին օգտագործման նպատակով։ Ջրաթուրմ՝ խմելու համար։ Օգտագործվում է 1/2 բաժակ, 3-4 անգամ, լարինգիտների, տրախեիտների, բրոնխիտների, լյարդի, լեղապարկի և միզապարկի բորբոքումների դեպքում։ Օգտագործվում է վերին շնչուղիների, քիթըմպանի, բորբոքային հիվանդությունն՛երի ժամանակ։ Եղեսպակը օգտագործվում է նաև մաշկային ծածկույթների բորբոքային հիվանդությունների (թարախային ցաներ, վերքեր), այրվածքների և ցրտահարությունների դեպքում։ Դեղաբույսը լավ է օգնում ցածր հյութազատությամբ ուղեկցվող գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների, ստամոքսի և աղիների կծկումային վիճակների, միզապարկի բորբոքումների դեպքում։ Իբրև քրտնարտադրությունը նվազեցնող, կիրառվում է նաև կլիմաքսի, պալարախտի և տենդային վիճակով ընթացող որոշ հիվանդությունների դեպքում։ Բուժական նշանակություն ունեն եղեսպակի տերևները, որոնք հավաքում են ձեռքով, ամառվա ընթացքում: Չորացրած հումքը պահել ապակե տարայի կամ թղթե տոպրակի մեջ: |
|