ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. ազատվեք ճարպագնդերից ու կորյակներից
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 503 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Դեմքի վրայի ցանն ու կորյակները խոսում են ներքին օրգանների խնդիրների մասին, և մինչ այդ ցանից ու կորյակներից ազատվելու համար կոսմետոլոգին դիմելը, ճիշտ կլինի նախ դիմել նեղ մասնագետների օգնությանը: Իսկ աչքերի շուրջ առաջացած ճարպագնդերն, ըստ մասնագետների, լյարդ-երիկամի ոչ կանոնավոր աշխատանքի հետ է կապված: Եթե այս օրգանները հետազոտելուց հետո պարզել եք, որ դրանք առողջ են, և ճարպագնդերի առաջացումն ընդամենը մաշկային խնդրի հետևանք է, այսինքն՝ ճարպը հավասարապես չի բաշխվել, ապա ժողովրդական բժշկությունը դրանցից ազատվելու արդյունավետ միջոցներ է առաջարկում:

1 գլուխ սոխը ջեռոցում խորովել, անցկացնել քերիչով, քերել նաև սոխի քերուկի կեսի չափով օճառ, սրանք խառնել իրար, քսել մաքուր մաշկին և լվանալ կես ժամից:

1 ճաշի գդալ թթվասերը խառնել նույն քանակի ջրիկ մեղրի հետ և ավելացնել կես թեյի գդալ սեղանի աղ: Ստացված խառնուրդը քսել ճարպագնդերին, թողնել 20 րոպե, հետո լվանալ գոլ ջրով:

Թարմ հալվեի (ալոե) տերևները կտրատել և դնել ճարպագնդերի վրա ամբողջ գիշեր, առավոտյան լվանալ գոլ ջրով:

2 ճաշի գդալ կարմիր կավը (վաճառվում է դեղատներում) խառնել նույն քանակի թթված կաթի հետ, ավելացնել մեկ պտղունց աղ: Մի քանի րոպե թողնել դեմքին ու կիսաչոր վիճակում լվանալ:

Սխտորը անցկացնել քերիչով և հավասար քանակությամբ ցանկացած բուսայուղի հետ խառնել: Քսել համապատասխան հատվածներին և թողնել 10-15 րոպե:

Աղալ թարմ սոխը, ստացված մասը՝ 1 ճաշի գդալ, ավելացնել նույնքան հեղուկ մեղր և 1 թեյի գդալ ալյուր: Քսել ճարպագնդերի հատվածում՝ թողնելով 20 րոպե:

Դեմքի բծերից, ճարպագնդերից, կորյակներից ազատվելու համար էլ ժողովրդական բժշկությունն առաջարկում է 2 ճաշի գդալ արևածաղկի ձեթը և նույնքան օղին խառնել իրար: Այս զանգվածը պետք է օգտագործել որպես կոմպրես, որը հրաշալի միջոց է վերը նշված խնդիրների վերացման համար:

Նշենք, որ դիմակները պետք է լվանալ գոլ ջրով, ապա բարակ շերտով եթերայուղեր քսել:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 503 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0