Իսկական մանկավարժի կարմա
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 4233 | 12:00 | |
Ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդու համար սպիտակ կարման նշանակում է ուսուցչություն, մարգարեություն և միսիոներություն: Այդ ժամանակամիջոցներն են. 1922 թ. դեկտեմբերի 17-ից - 1923 թ. հուլիսի 17-ը, Այս մարդիկ զբաղվում են կրոնական գիտելիքների տարածմամբ: Սպիտակ կարմայի բարձրագույն դրսևորում ունեցող մարդիկ իսկական դաստեարակ են: Նրանք լավ հասկանում և նրբորեն զգում են տարբեր երկրների կրոնական և մշակութային ավանդույթները և օժտված լինելով գերմարդկային ուժերով՝ դառնում են լավագույն ուսմունքների մարգարեներ: Նրանց գործողությունները շրջապատողների համար վերածվում են ոգեշնչող օրինակների: Միջին մակարդակով դրսևորված կարման մարդուն ապահովում է հասարակության մեջ արժանապատիվ և կայուն դիրքով, օժտում է անվիճելի հեղինակությամբ և սոցիալապես կարևոր բոլոր գործերում աներևույթ աջակցություն է ցույց տալիս: Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն սկզբնապես հնարավորություն է տալիս գտնելիր ճշմարիտ ուղին հասարակական, քաղաքական և կրոնական կյանքում: Բացի այդ, կուտակված սպիտակ կարման կարող է մարդուն զրկել հաջողակ կարիերայից, եթե այն վտանգավոր է հոգևոր վերելքի համար: Լույսի աշխարհի հետ ամուր կապեր ունենալու համար պետք է զբաղվել շրջապատողների կրթությամբ, անբասիր օրինակ լինել նրանց համար, հանդես գալ իմաստուն և հաստատակամ ուսուցչի դերում, որը աշակերտին չի կշտամբում սխալների համար և օգնում է հաղթահարել ամենահնարավոր դժվարությունները: Չի կարելի առանձին, կցկտուր գիտելիքներ տարածել, այլ անհրաժեշտ է մշտապես հոգ տանել աշակերտներին հաղորդվող գիտելիքների ամբողջականության մասին: |
|