Ինտուիցիան և աստղակերպի նշանները
Ոմանք միշտ լսում են իրենց ներքին ձայնին ու շահում դրանից, իսկ մյուսներն էլ հույս են դնում տրամաբանության ու ակներև փաստերի վրա: Իսկ թե որ տիպին եք պատկանում դուք՝ ստորև.
12. Աղեղնավոր
Աղեղնավորները չեն լսում իրենց ներքին ձայնին. վերջինս անխռով քնած է: Դա է պատճառը, որ այս նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ նույն սխալներն են գործում:
11. Ցուլ
Ցուլերը սովոր են ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք ուրիշների աչքից կվրիպեին: Այնպես որ նրանք տրամաբանողներ են, այլ ոչ թե էքստրասենսներ:
10. Ջրհոս
Ջրհոսներն իրենց բնույթով փակ են ու սովոր չեն նոր զգացումների: Հենց դա էլ նրանց խանգարում է զարգացնել ինտուիցիան:
9. Երկվորյակներ
Երկվորյակները հնարավորություն ունեն իրենց մեջ էքստրասենսի հատկանիշներ զարգացնել ու զարթնեցնել ինտուիցիան: Դրա համար պարզապես պետք է չշեղվեն ու լավ ուսուցիչ գտնեն:
8. Առյուծ
Առյուծների մոտ սեփական էգոն շատ ավելի բարձր է բնազդներից: Նրանք կարող էին կանխագուշակել իրադարձություններն ու զգալ դավադրությունը, եթե այդ գիծը չլիներ:
7. Կշեռք
Կշեռքները զգում են նենգությունն ու խարդավանքը, եթե դա ուրիշներին է վերաբերում: Իսկ ահա սեփական զացումներին սովոր չեն վստահել, ինչն էլ մեծ սխալ է:
6. Խոյ
Խոյերը լավ գիտեն, թե ինչ են ուզում ապագայից ու այն ամենայն մանրամասնությամբ պլանավորում են: Սակայն նրանք տվյալ պահի իրենց զգացումներին չեն լսում:
5. Այծեղջյուր
Այծեղջյուրների մոտ երբեմն ինտուիցիայի բռնկումներ լինում են, սակայն նրանք նախընտրում են լռել այդ մասին, որպեսզի մարդիկ նրանց խելագար չհամարեն: Եթե այդ վախը չլիներ, ավելի շատ բանի կհասնեին:
4. Կույս
Կույսերը չեն թաքցնում իրենց ինտուիցիան ու բնության հետ կապը: Սակայն նրանք երբեմն սխալվում են իրենց դատողությունների մեջ, քանի որ ինտուիցիան տրամաբանության հետ են խառնում:
3. Կարիճ
Կարիճները անգերազանցելի են ուրիշների արարքների մոտիվները գուշակելու հարցում, սակայն նրանց համար դժվար է զգալ իրենց ապագան ու ճիշտ ժամանակին հասկանալ, որ իրենց ինչ-որ մեկը խաբում է: Փոխարենը նրանք միշտ զգում են, թե երբ է հերթական կինը կամ տղամարդը սիրահարվել իրենց:
2. Ձկներ
Ձկները կարողանում են տեսնել ընդհանուր պատկերն ու հասկանում են, թե ինչու է մարդը հենց այդպես մտածել: Երբեմն հասնում է նրան, որ նրանք երազում են անջատել իրենց այդ ունակությունը:
1. Խեցգետին
Ահա թե ում մոտ է իսկապես զարգացած վեցերորդ զգայարանը: Դուք ինքներդ էլ չգիտեք, թե որտեղից են ծագում ձեր ու մյուս մարդկանց մասին ենթադրությունները, սակայն այդ ենթադրությունների մեջ շատ հազվադեպ եք սխալվում: