Ինչպես ճանաչել մարդուն կանգնելու դիրքից
| |
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3049 | 15:00 | |
Հոգեբանները նշում են, որ մարդու քայլվածքի ձևի, քայլերի լայնության ու բնավորության գծերի մեջ որոշակի կապ գոյություն ունի: Կանգնելու դիրքը Այսպես, մարդն, ով սովորություն ունի կանգնած վիճակում մարմնի ողջ զանգվածով մի ոտքի վրա հենվել, իսկ մյուսով՝ միայն կրունկին, սովորաբար ազատ է շփման մեջ, սիրում է լավ ժամանակ անցկացնել ու զվարճանալ լավ ընկերախմբում, կարող է արտահայտություններում կտրուկ լինել, հակված է մարդկանց պարտադրել իր հայացքները: Որոշ մարդկանց մոտ այս դիրքը ուղղված է ամաչկոտությունն ու ինքնավստահության պակասը ծածկելուն: Մարդն, ով սովորաբար կանգնում է ոտքերը խաչած, մարմնի ողջ զանգվածքով մի ոտքին հենված, իսկ մյուսը՝ ոտնաթաթին, ինքնավստահ չէ, ընկրկում է դժվարությունների առաջ: Նրա բնավորության բնորոշ գծերից են զգուշությունը, կասկածամտությունը, ինչն էլ դժվարացնում է շփումները մարդկանց հետ, խնդիրների պատճառ է դառնում ընտանիքում ու աշխատավայրում: Կրունկները միասին, ոտնաթաթերն իրարից հեռու» դիրքը բնորոշ է գործնական, իրատես ու վճռական մարդուն, ով ճիշտ ժամանակին կարող է հակահարված տալ դիմացինին: Այսպիսի մարդու վրա կարելի է հույս դնել, չնայած որ նրա անհամբերությունը բարդացնում է ինչպես նրա հետ շփվողների, այնպես էլ իր սեփական կյանքը: Սպորտային կեցվածքը՝ ոտքերը ուսերի լայնությամբ բացված (ոտքերից մեկը կարող է առաջ դրված լինել, իսկ մյուսը՝ հետ) ավելի շուտ բացահայտում է ոչ թե մարդու բնավորությունը, այլ այն, որ նա շատ հոգնել է ու անտարբեր է ամեն ինչի հանդեպ: Քայլվածքը
|
|