Հունվարի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1073 | 21:00 | |
Հունվարի 30-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:49-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով. եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով պատված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Կարող են գտնվել կորած կամ գողացված իրերը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Օրվա հիվանդներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 10:49-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ափսեները կոտրելը, հավի միս ու ձու ուտելը: Օրը լավն է վիրահատությունների ու ատամնաբույժին այցելելու համար: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա օրենքին, ծեսերին հետևելու, պարտքերը տալու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն ու մաքրություն հաստատել տանը, հարաբերություններ պարզել, անցնել աշխատանքի, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշան կլինի, եթե կոտրվեն սպասքն ու հայելիները: Վատ նշան կլինի նաև ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, դառը-աղի, կծու ուտեստներին: Հեղուկ քիչ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու կիրականանան մոտ օրերս: |
|