ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 863 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 29-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:35-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Օրվա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումների կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 17:35-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են ստիպել շեղվել ճիշտ ճանապարհից: Պետք է աշխատեք ձեր վատ մտքերի դեմ, հրաժարվեք պատրանքներից, ցածր բնազդներից, կողքից դիտեք ինքներդ ձեզ: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության և վնասակար սովորույթների դեմ պայքարելը:


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու, մարմնական և հոգեկան ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն և բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես ծանրաբեռնվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ և որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, պատահաբար վրան հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն ժամերի, շղթայի, մանր-մունր իրերի կորուստը, լամպի վառվելը, եթե կրակը պատահաբար բռնկվի կամ հանգչի: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրականին մոտ երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 863 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2