Հունվարի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 808 | 21:00 | |
Հունվարի 28-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 05:54-ից՝ Առյուծի: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:13-ը, ամենամաքուր օրերից մեկն է: Այսօր դրսևորվող չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և այլ օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով և ինքնակատարելագործմամբ: Լավ է հանգստություն պահպանեք, չխախտեք հոգեկան հավասարակշռությունը: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 16:13-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Օրվա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումների կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել՝ հատկապես այս օրը ծնվածներին, ինչպես նաև վիճել: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղնականաչը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա: |
|