Հունվարի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1214 | 21:00 | |
Հունվարի 23-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 06:21-ից՝ Կույսի: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:02-ը, պասիվ օր է: Սա ստի, մեքենայությունների օր է: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Խուսափեք ալկոհոլից ու շատ ծխելուց: Ոչինչ մի պլանավորեք ու մարդկանց մի պիտակավորեք: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 20:02-ից, բարդ ու բավականին վտանգավոր օր է: Շատ զգույշ պետք է լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը վատն է անկայուն հոգեկան ունեցող մարդկանց համար: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործական պոտենցիալը բացահայտելու հետ: Նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, մարդկանց միավորելու, առաքելություններ իրականացնելու օր է: Կարող եք հրաժեշտ տալ հնին: Խուսափեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ աշխատելուց: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակությամբ մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ ու առույգ արթնանաք: |
|