Լուսնային

Հունվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հունվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը




Հունվարի 16-ը համապատասխանում է լուսնային 22-րդ օրվան: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, մտքերը մաքրելու, գիտակցելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գոծերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Եթե այս գույներին հանդիպեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ կլինի, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսի, մեքենաների ու տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: