Հունվարի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 939 | 21:00 | |
Հունվարի 11-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 16:29-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:34-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, մեդիտացիա անելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Խուսափեք հայելուն երկար նայելուց: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:34-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու շատ մի նայեք վառ լույսին: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Կարող եք նայել ընկնող աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ կերակուրներին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|