ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 686 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 10-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:08-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ճանապարհով եք գնում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 06:08-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, մեդիտացիա անելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Խուսափեք հայելուն երկար նայելուց: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Գործնական միջոցառումների, մեծ գնումների ժամանակն է: Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգին ու կարգուկանոնին: Հոգ տարեք ունեցվածքի մասին, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպեք, աշխատեք հողի ու քարի հետ: Բարենպաստ կլինի մաշկի, օրգանիզմի մաքրումն ու ատամների բուժումը: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը, դա վատ նշան կլինի նաև երազում տեսնելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ, դրանք տեսնելը, ստանալը, նվիրելը: Օրվա լավ նշան կլինեն նաև լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ուտել կարող եք ամեն ինչ, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 686 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1