ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1004 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 30-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 01:47-ից՝ Կարիճի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:31-ը, ամեն քայլը պետք է լավ մտածեք: Շատ արդյունավետ կլինի այն մարդուն ներելը, որը նեղացրել է ձեզ: Բարենպաստ է հողամասում աշխատելը, ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերոհսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 15:31-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Բոլոր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:


Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տրվել ձանձրույթին, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու փշուրներ գտնելը: Օրվա գույներն են արծաթագույնը կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ծագման ուտեստներին: Խորհրդանշական երազների ժամանակ է, հատկապես՝ արևածագից առաջ

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1004 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2