ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 672 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 2-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 19:05-ից՝ Կարիճի:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:22-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր գործով զբաղվելն ու միջատներ սատկացնելը:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 16:22-ից, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Կոտրված սպասքն ու թափված հեղուկն այսօր տառապանքի, միայնության նշաներ կլինեն: Բարենպաստ է անկեղծ խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, ձեր աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, հյութեր շատ խմեք:


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Երվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների, կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խուսափեք կաշվից ու մորթուց իրեր կրելուց, վիճելուց: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղինը, կանաչը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Մշուշոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 672 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4