ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1159 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 29-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:03-ը, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 14:03-ից, ամեն քայլը պետք է լավ մտածեք: Շատ արդյունավետ կլինի այն մարդուն ներելը, որը նեղացրել է ձեզ: Բարենպաստ է հողամասում աշխատելը, ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերոհսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է:


Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ուրախ, լուսավոր օր է: Աշխարհը բացահայտելու, ճանաչելու ժամանակն է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, գիտությունների հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում ծխել, երկար ժամանակ սոված մնալ, մերժել երեխաների խնդրանքներն ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց ոչ քաղցր ու միս: Կարող եք գարեջուր խմել: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1159 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1