ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1113 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 29-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:58-ը, միայնության, երևակայության ու կենտրոնացվածության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 02:58-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ պահուստային էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակով կամ դույլով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:



Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա լուսավոր ու ուրախ օր է: Ջերմության, լույսի օր է, աշխարհաճանաչողության ժամանակն է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, գիտելիքի հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել և հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում դիետա սկսել, աղտոտել օդը, ծխել: Երեխաներին ոչ մի հարցում մի մերժեք ու ոչինչ մի պլանավորեք: Օրվա գույներն են բոլոր վառ գույները, ոսկեգույնն ու դեղինը: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1113 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/9