ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 773 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 1-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 12:07-ից՝ Ձկների:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:48-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու առաջնորդների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Բուժական տեսանկյունից լավագույն օրն է սոված մնալու համար:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 01:48-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության համար: Ակտիվ, ստեղծագործ օր է ու հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելն ու միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելն ու ուժասպառ լինելը: Այսօր հեշտությամբ առողջության համար հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին:


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնանալ, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք տեղեկատվություն կպարունակեն: Լավ է հենց առավոտվանից բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելիս չափավոր եղեք, չի կարելի միս օգտագործել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 773 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2