Հունիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 757 | 21:00 | |
Հունիսի 10-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ և 1-ին օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 03:44-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Արժե վերջ տալ կեղծ կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է հյուրասեր լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպե սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 03:44-ից մինչև 13:52-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին, աշխատեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտանից հրաժարվելու, զարգացման նոր փուլ մտնելու օր է: Շան հաչոցն այսօր նշան կլինի, որ ձեր անցած ճանապարհին սխալ եք թույլ տվել, որպես կանոն՝ անցած ամսվա մեջ: Ուտելիքը պետք է թեթև լինի: Բարենպաստ է եզրահանգումներ անելը, ուրիշներին ուրախացնելը, պարտքերը վերադարձնելը, գործերն ավարտելը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը: Լուսնային 1-ին օրը, որը սկսում է 13:52-ից ու ձգվում մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործերից: Ծրագրերը կարող են հաջողությամբ իրագործվել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու և շատ տաք կերակուր ուտելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում վիրավորվել դատարկ բաների պատճառով: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի, տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|