ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1022 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 7-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:03-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար ծրագրեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, ծրագրավորելն ու հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր է պետք լինել: Անբարենպաստ է չարություն, ագրեսիվություն, նախանձ դրսևորելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 23:03-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, էքստազի, կյանքից ուրախություն ստանալու օր է: Օրվա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգուշությունը: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել՝ բարձրագույն մակարդակում՝ սեր, իսկ ցածրագույն մակարդակում՝ կատաղություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ, տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը նվիրված է տանը, ընտանիքին: Սխալներն ուղղելու, զղջալու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն քորը, մատանի կամ մատանու քար կորցնելը: Օվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան: Մահացած հարազատներին կամ սրբերին երազում տեսնելը պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1022 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7