Հուլիսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 688 | 21:00 | |
Հուլիսի 2-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:41-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու, սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Արժե այսօր ակտիվ լինել: Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է վիճելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 00:41-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքով զբաղվելը, ուրիշներին սովորեցնելն ու փորձ փոխանցելը, աշակերտներ պատրաստելը, առատաձեռն լինելը կամ պարզապես գիտելիքներ կուտակելը: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապերը հաստատելը: Կարող եք շատ ուտել: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը նվիրված է առատությանը, գեղեցկությանը, պտղաբերությանը: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղնականաչը: Խուսափեք կարմիրից; Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա: |
|