ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1047 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 27-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, 07:11-ից՝ Կարիճի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:18-ը, գրքերի, գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար: Ուշադիր եղեք թոքերին:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 13:18-ից, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի և աղիների մաքրում անել: Ուշադիր եղեք նյարդային համակարգին: 


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրեր ու նյութերի հետ աշխատելիս: Լավ նշաններ կլինեն դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն հրդեհները, այրվածքները, ծուխը: Օրվա գույներն են շագանակագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող ուտելիքներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1047 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4