Հուլիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1266 | 21:00 | |
Հուլիսի 22-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 01:36-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:28-ը, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց պետք չէ թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, ջուր շատ խմեք: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 20:28-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խրհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր պատրաստելու կամ ձեռք բերելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կաշխատեն դեղերը: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 17:26-ից՝ Առյուծի: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցի կորուստը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Կծու սնունդ օգտագործեք, ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ խնդիրները: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|