ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 7 մարտ
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 321 | 18:00 Ավելացրեց: armenlur

Հինգշաբթի. 7 մարտ։ Տարվա 67-րդ օրն է, 10-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 298 օր։ 

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկի (30 օր՝ 7 փետրվար - 8 մարտ)։ Օրանունը՝ Աստղիկ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Մարտի 7-ին արևային 12-րդ ամսվա 24-րդ օրն է։

  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
  • Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվելուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:

Արևածագ՝ 7:25, արևամուտ՝ 19:00։ Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 11:35 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 7-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 27-րդ օրն է։

  • Օրը բիզնեսի առումով բարենպաստ է միայն բարեգործության համար, սակայն թղթադրամների հետ կապված բոլոր այլ գործողությունները դատապարտված են ձախողման: Հետևաբար, խորհուրդ է տրվում լուսնային 27-րդ օրը նվիրել բացառապես հովանավորչությանը:
  • Համարվում է, որ բարեգործության համար հատկացված միջոցները լավ կարմա են ստեղծում բարերարի համար, որը հետագայում բերում է հոգևոր և նյութական հարստություն:

Լուսնային 27-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բոլոր առումներով դրական է։ Երազներն իրականանում են։ Նորածինները հրաշալի են։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 4°29'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 7-ին՝ 05:50-ից և կավարտվի մարտի 8-ին՝ 06:29-ին։
Լուսնի ծագումը՝ 05:50։ Լուսնի մարումը՝ 15։14։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 201.7, բարձրությունը = 22.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 13%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 364.918 կմ, երեկ՝ 370.355 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.437 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ փուլ։ Լուսին՝ 26 օրական ժամական 00 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ 10 մարտ, 13:01։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ 25 մարտ, 11:00։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 321 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 7 մարտ, Հորոսկոպների համադրություն | Վարկանիշ: 0.0/0