ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպ ըստ տարերքների
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 6636 | 20:00 Ավելացրեց: Moder-003

ԿՐԱԿ (խոյ, առյուծ, աղեղնավոր) 

Տաք, բռնկվող, պոռթկուն բնավորություն, ամեն վայրկյան պատրաստ բռնկվելու, ինչպես անտառային հրդեհը: Անհամբեր վերաբերմունք մանրունքների նկատմամբ, երկարատև բացատրությունների բացասական ընկալում, գլխավորը` արագ ընկալելու ընդունակություն: Արագ, երբեմն նույնիսկ չմտածված գործողություններ: Հրաժարվում է խոստովանել հապճեպ որոշումների ու գործողությունների արդյունքում իր մեղավորությունը: Միշտ գոհ է իր կատարածից: Տաքարյուն է, ունի եռուն բնավորություն, բավականին սեքսուալ է: Բռնկուն տեմպերամենտ ունի: Նրա ջերմությունը, տաքությունն ու եռուն բնավորությունը գրավում է շրջապատի ուշադրությունը: Որպես օրենք հաջողակ է, իսկ եթե ոչ, ապա անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին:

Այս տարերքի նշաններին խորհուրդ է տրվում ընկերներ կամ սիրեկաններ ընտրել «կրակից» կամ «օդից»: Օդը հարկավոր է կրակին այրվելու համար: Անհամատեղելի է «ջրի» հետ: Կամ ջուրը գոլորշիանում է, կամ այն հանգցնում է կրակին: Հնարավոր է բարեկամություն «հողի» հետ, սակայն միշտ վտանգ կա, որ կամ հողը կսառեցնի կրակին, կամ կրակը կայրի հողին: 

Դրական Գծեր - Հեշտ է որոշումներ ընդունում, գործունյա է, եռանդուն, զրուցասեր, լեցուն էներգիայով, հմայիչ է:

Բացասական Գծեր - Անհամբեր է, սիրում է ղեկավարել, մեծամտության հասնող ինքնավստահություն ունի, համառ ու կամակոր է, հաճախ է հակաճառում, անտարբեր է, սիրում է սիրախաղել (ֆլիրտ):

Խոյ - ամենակրակոտ կրակն է` անմար, չընկճվող:
Առյուծ - հավասարաչափ ու կայուն այրվող կրակ է:
Աղեղնավոր - փոփոխական կրակ: Արագ բռնկվում ու արագ էլ անհետանում է:

Նպաստավոր պայմաններ - Կրակի նշանի համար առավել բարենպաստ են ընդարձակ հով տարածքները: Տանը անպայման բաց բուխարի պիտի լինի, որում միշտ պիտի կրակը բոցկլտա: Աշխատանք նույնպես խորհուրդ է տրվում փնտրել բացօդյա զով տեղերում: Սահմանափակ տարածքները, որտեղ օդը սակավ է, խեղդում են կրակին:

Թալիսման - Սալամանդր: Կրակի ոգին է, որն ապրում է կրակի մեջ: Այն կրակին հաջողություն է բերում: 

ՕԴ (երկվորյակ, կշեռք, ջրհոս)

Ըմբռնողականություն, ուրախ, զրուցասեր, շփվող բնավորություն: Կարողանում է լավ նամակ գրել, երբ դա պետք է, բայց ընդհանուր առմամբ նախընտրում է հեռախոսը: Չի սիրում տրվել էմոցիաներին: Նախընտրում է սառնությունը: Առանձնահատկությունը`. տրամաբանական ելքեր, որոշումներ, բացատրություններ: Ահա, թե ինչու օդը համեմատվում է մտածողության, պատկերացման հետ: Նա ապրում է գաղափարների, մտքերի աշխարհում: Սիրում է վիրահատել տրամաբանական արգումենտները, ունի պարզ, հստակ մտածելակերպ: 
Խորհուրդ է տրվում ընկերներ ու սիրեցյալներ ընտրել «օդից» կամ «կրակից»: Հնարավոր է նաև համատեղում «ջրի» հետ, եթե վերջինս չի վախենում քամուց և «հողի» հետ, եթե այն քամուն հակառակ չէ: 

Դրական Գծեր - Առողջ դատողություն, օբյեկտիվություն, թիմային մտածելակերպ, օգնելու պատրաստակամություն, լավ զրուցակից, ազատասեր:

Բացասական Գծեր - Համառություն, մեծամտություն, երկերեսանիություն, մակերեսայնություն, շատախոսություն ու բամբասկոտություն: Սառն է, հաշվենկատ և ինքնակամ:

Կշեռք - վառ արտահայտված օդ` սառը, հանգիստ բնավորությամբ: Հիմնական զենքը համոզմունքն է:
Ջրհոս - անշարժ, ստատիկ օդ է` ճնշման տակ: Վառվում է ազատ արձակվելու ցանկությունից: 
Երկվորյակ - փոփոխական օդ է` մեկ տաք, մեկ սառը, իսկ երբեմն երկուսը միասին: Ճանապարհն անցնելու համար օգտագործում է խելքն ու հմայքը և նույնն էլ անում է նահանջելիս:

Նպաստավոր պայմաններ - Օդը պիտի ապրի բաց քամոտ տարածքներում, որտեղ օդը միշտ թարմ է: Հակառակ դեպքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխություն տանը: Աշխատանքի վայրում նախընտրելի է, որ նրա սեղանը պատուհանին մոտ լինի: Հնարավորության դեպքում օգտակար են բացօդյա զբոսանքները:

Թալիսման - Սիլֆ` օդային ոգի, որը նախընտրում է բաց, ընդարձակ տարածքներ, որտեղ շատ օդ կա, դաշտեր, այգիներ: 

ՋՈւՐ (խեցգետին, կարիճ, ձուկ)

Էմոցիոնալ է, զգացմունքային: Ադապտացվելու ունակություններն ավելի մեծ են, քան իրեն է թվում: Նրան թվում է, թե հայտնվել է անելանելի դրության մեջ, սակայն ուրիշները տեսնում են, թե նա ինչպես է գտնում իր ճանապարհը խոչընդոտների մեջ: Հեշտ է տրվում տրամադրության փոփոխություններին: Եթե ինչ-որ մեկը անհաջողություն ունի, ջուրը ցավակցում է նրան: Հրաշալի է զգում մարդկանց, միջավայրը, իրադարձությունները: Մարդիկ նրան նույնիսկ համարում են աննորմալ: Չի կարող բացատրել, թե ինչու, բայց նրա կանխազգացումները միշտ կատարվում են:

Համատեղելի է «ջրի» ու «հողի» հետ: Հողը ջրին հարկավոր է, որպես բնակատեղի, խոռոչ` տեղավորվելու համար: Հնարավոր է բարեհաջող միություն նաև «օդի» հետ, եթե չի վախենում ամպերից ու մառախուղից: Անհամատեղելի է «կրակի» հետ:

Դրական Գծեր - զգայնություն, բարեկեցություն, հանգստություն, իդեալիզմ, ստեղծագործական աուրա, համբերատար, դիմացկուն, դիմացինի մտքերի մեջ թափանցելու ունակություն:

Բացասական Գծեր - Տրամադրության փոփոխականություն, ծուլություն: Դյուրագրգիռ է, պրակտիկ չէ:

Խեցգետին - ջրային գոլորշի` անկրճատելի, էներգիայով լեցուն:
Կարիճ - սառույց: Կարողանում է թաքցնել իր ետին մտքերը, սառեցնել ցանկությունները, իսկ պետք եղած ժամանակ նորից հալեցնել դրանք:
Ձուկ - ստորերկրյա ջուր: Նախընտրում է խոնարհվել, շրջանցել խոչընդոտները, զիջելու գնով առաջ շարժվել: 

Նպաստավոր պայմաններ - Նպաստավոր է բնակությունը ջրին մոտ տարածքներում` ծով, լիճ, լողավազան այգում: Ջրի բացակայության դեպքում, նրան կարող է մխիթարել օրինակ ակվարիումը: Աշխատանքի համար հարկավոր է հանգիստ խաղաղ միջավայր: Նա պիտի հեռու մնա դյուրագրգիռ ու աղմկոտ մարդկանցից: Ջրի վրա վատ են անդրադառնում նաև ծնողների վեճերն ու աղմկոտ խոսակցություններն ընտանիքում:

Թալիսման - Ունդինա` ջրահարս, հավերժահարս, որը սիրում է ցանկացած բաց ջրային տարածք, սակայն կարող է տեղավորվել նաև ակվարիումի մեջ: 

ՀՈՂ, ԵՐԿԻՐ (ցուլ, կույս, այծեղջյուր)

Երկրային նշան: Չկան գլխապտույտ պլաններ, ամեն ինչում պրակտիկ ու ռեալ է: Իրերն ու իրադարձությունները կոչում է իրենց անուններով և նույնը պահանջում է դիմացինից: Ընդունում է միայն այն, ինչը կարելի է տեսնել, լսել ու շոշափել, այն ինչը ունի փաստացի ապացույց և ոչ մի ֆանտազիա: Նրան երբեմն պրոզաիկ են կոչում, սակայն պրակտիկ պատասխան ստանալու համար դիմում են հենց նրան: Նա գործով է զբաղված, երբ մյուսները շատախոսում են գործի մասին: Քչերը պատկերացում ունեն նրա գաղտնի խորության մասին: Նա շատ հպարտ ու անկախ է, որի պատճառով էլ այդ խորությունն ի ցույց չի դնում: Ընկերներին ու սիրած էակին խորհուրդ է տրվում ընտրել «հողի» նշանից: Հնարավոր է նաև միությունը «ջրի» հետ: Ջուրը չի թողնում հողին անապատանալ, հողն զգում է ջրի կարիքը: Հաջողակ կլինի միավորումը նաև «կրակի» հետ, եթե չի վախենում կրակի պատահական ու հանկարծակի խրախճանքներից և «օդի» հետ, եթե չի վախեցնում նրա ժամանակ առ ժամանակ փոթորիկներն ու պտտահողմերը: 

Դրական Գծեր - Պրակտիկ է, հուսալի, կարողանում է ապրել սեփական եկամտով: Կյանքից մեծ սպասելիքներ չունի: Ամուր է, աշխատասեր, կարողանում է մերժել օգնության առաջարկները:

Բացասական Գծեր - Տխուր է, հոռետես, ժլատ: Համառ է, խստապահանջ է իր և շրջապատի նկատմամբ:

Այծեղջուր - «հողի» ամենան է, որը չկա երկրի վրա. թաքնված է, սիրում է ղեկավարել իրադարձությունները կուլիսներից` հրապարակ դուրս չգալով:
Ցուլ - հուսալի է, հաստատակամ: Ժայռի պես անսասան է, մինչ իր հրաբխի խառնարանի բորբոքումը:
Կույս - գործնական է, աշխատում է անվերջ, անդադար` առանց հոգնելու: Նշանաբանն է. ամեն ինչ իր ժամանակն ունի: Այդ նշանաբանն օգնում է նրան սարեր տեղաշարժել:

Նպաստավոր պայմաններ - Երկրի վրա պիտի ապրի` արմատները ամուր սեղմվելով իր տարերքին: Սիրում է այգիներ, ջերմոցներ, ծաղկանոցներ: Նրան պետք է մշտական կայունություն, հուսալի աշխատանք և որ ամեն ինչ իր տեղում լինի:

Թալիսման - Գնոմ` գետնաոգի, գետնաթզուկ: Բնակվում է աննկատ վայրերում՝ ջերմոցում, պատուհանագոգի ծաղկամանում. բույսերի ու ծաղիկների հետ: Հաջողություն է բերում երկրի նշանին:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 6636 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/5