Հոկտեմբերի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3548 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ շատ արդյունավետ ամիս է սպասվում: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն վերջին շրջանում ծագած խնդիրները: Կհաջողվի կարգուկանոն հաստատել և որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ: Լավ հասկանալով, թե ինչի եք իրականում ուզում հասնել՝ դուք կարող եք կենտրոնանալ կարևոր նպատակների վրա և մնացած բաների համար չանհանգստանալ: Ձեր ուժերի սահմաններում կլինի ամենտարբեր մարդկանց մոտեցում գտնելը, կառուցողական շփվելը այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Կարող եք վերջ տալ ձգձգվող կոնֆլիկտներին, ամրապնդել ձեզ համար թանկ հարաբերություններն ու կապերը: Ձեզ ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում չէին նկատում, նույնիսկ չէին էլ կասկածում ձեր գոյության մասին: Նման մարդկանց վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել: Նրանք կարող են ձեր հուսալի համախոհներն ու հավատարիմ ընկերները դառնալ: Դուք ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք, չեք ուզենա բավարարվել քչով: Իսկապես, հոկտեմբերը մեծ հնարավորություններ կբացի, աստղերը աջակցություն են խոստանում և դրանից արժե ամբողջությամբ օգտվել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հոկտեմբերին ձեզ շատ պետք կգան կամքի ուժն ու կարգապահությունը: Հենց այդ որակների շնորհիվ (ոչ թե ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու) դուք հաջողության կհասնեք բարդ գործում, գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Հարմար ամիս է սովորույթները փոխելու համար: Հեշտությամբ կհրաժարվեք նրանից, ինչը խանգարում է առաջ շարժվել, մի կողմ կվանեք տագնապներն ու կասկածները: Շատ Ցուլեր կվերագտնեն սեփական ուժերի հանդեպ հավատը: Նշանի նման ներկայացուցիչները ոգևորությամբ կստանձնեն բարդ առաջադրանքներն ու հրաշալի գլուխ կհանեն դրանցից: Շրջապատողների հետ շփումները մեծ համբերատարություն և ինքնատիրապետում կպահանջեն: Ցավոք, ձեզ միշտ չէ, որ միանգամից ճիշտ կհասկանան, երբեմն ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Օգնության կհասնեն բարյացակամությունն ու հումորի զգացումը: Դուք չեք ուզենա ոչ ոքի վիրավորել, շրջապատողներն էլ դա կհասկանան: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հետաքրքիր է լինելու: Հիմա ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Կարող եք ստանձնել անսովոր գործերը կամ վերադառնալ նրան, ինչը նախկինում չեք կարողացել ավարտին հասցնել: Դուք ունակ կլինեք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Բայց փորձված մեթոդները քիչ արդյունավետ կլինեն, իսկ ահա համարձակ փորձարկումները կօգնեն հասնել անհրաժեշտ արդյունքին, իմպրովիզներն էլ հաջող կլինեն: Անպայման պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Դուք ոչ միայն ինքներդ կդիմեք սեփական փորձին, այլև դրանով կկիսվեք մյուսների հետ: Շրջապատողները շատ շնորհակալ կլինեն ձեզ, քանի որ ձեր խորհուրդները նրանց մեկ անգամ չէ, որ կօգնեն: Հոկտեմբերի առաջին կեսը բավական անհանգիստ կանցնի, երկրորդը ժամանակ կտա մտածելու կարևոր հարցերի շուրջ, որոշակիություն մտցնելու առաջնահերթությունների մեջ, կշռադատված որոշումներ ընդունելու: Շատ Երկվորյակներ հենց այդ հատվածում կհասկանան, թե ինչի են իրականում ուզում հասնել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ոչ մեծ հուզումներ հնարավոր են ամսվա սկզբին: Հաճախ դրանք կապված կլինեն մտերիմների հետ: Նրանք կարող են չմտածված արարքներ գործել, որոշումներ ընդունել, որոնք կխախտեն ձեր ծրագրերը, ցավալի սխալներ անել: Ձեզ համար թանկ մարդիկ ձեր օգնության կարիքը կունենան: Դուք կաշխատեք չմերժել նրանց: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա ու ավելի կանխատեսելի կդառնա: Հոկտեմբերի կեսը հնարավորություն կտա կենտրոնանալ ձեզ համար հատուկ կարևորություն ներկայացնող գործերի վրա: Շտապելու կարիք չկա, անհանգստության պատճառ էլ չկա: Դուք անպայման հաջողությունների կհասնեք, որոնք, ի դեպ, աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Չի բացառվում՝ հոկտեմբերի վերջին օրերին ստիպված լինեք կարևոր որոշումներ ընդունել: Այստեղ պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հենց դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, ոչ ոքի թույլ չեք տա մանիպուլյացիայի ենթարկել ձեզ, չեք ընկնի թշնամիների լարած թակարդը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հոկտեմբերի սկզբին առօրյա գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Հաճախ դա կապված կլինի այն բանի հետ, որ կփոխվեն շրջապատողների՝ ընկերների, գործընկերների հետ ձեր հարաբերությունները: Ստիպված եք լինելու վերանայել հին պայմանավորվածությունները. կարող է պարզվել, որ դրանք տարբեր կերպ եք հասկացել: Աշխատեք հարթել սուր անկյունները, այլ ոչ թե կոնֆլիկտ հրահրել: Խաղաղ պայմանավորվելն ավելի հեշտ կլինի, քան վիճելը, իսկ հետո փորձելը ընդհանուր լեզու գտնել: Երբեմն ձեզանից նշանակալի զիջումներ կպահանջվեն: Շուտով կպարզվի, որ դրանք շահեկան են ոչ միայն շրջապատողների, այլև ձեզ համար: Ամսվա երկրորդ կեսը ավելի հեշտ կդասավորվի: Այն պատասխաններ կբերի շատ հարցերի, հնարավորություն կտա կարևոր բանի մասին կռահել: Դուք ոտքի վրա կյուրացնեք ուրիշների լավ գաղափարները, կաշխատեք օգնել դրանց իրագործման հարցում, և ոչ իզուր: Որոշ Առյուծների համար այդ հատվածը կապված կլինի հին սխալներն ուղղելու հետ: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն գործերին, որոնք ավարտված էին թվում: Այս անգամ հաստատ կավարտեք դրանք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք հոկտեմբերի առաջին կեսը առավելագույնս արդյունավետ անցկացնել: Դա շատ տեսանկյուններից բարենպաստ հատված կլինի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից հին ծրագրերը կյանքի կոչելու և անելու համար այն, ինչ առաջ չի ստացվել: Ձեր ջանքերի շնորհիվ հաջողությամբ կլուծվի բարդ ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցը: Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում՝ հանդիպեք ու շուտով ընկերանաք մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Հնարավոր են գործնական առաջարկներ: Հաճախ մարդիկ դրանք կանեն պարզապես նրա համար, որ դուր կգաք նրանց: Հիմա սկսվող մասնագիտական հարաբերությունները կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ: Հոկտեմբերի երկրորդ կեսը անհանգիստ կանցնի: Անսպասելի նոր խնդիրներ ի հայտ կգան, նաև մանր-մունր խնդիրներ, որոնց լուծման համար պիտի շեղվեք մյուս գործերից: Կդժվարանա շրջապատողների հետ լեզու գտնելը. հուզական դաշտն անկայուն կլինի, հաճախ դատարկ բաների պատճառով կբարկանաք: Կարևոր կլինի ինքներդ ձեզ վերահսկելը, պահի ցանկություններին ու ապրումներին չտրվելը: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ մտածված քայլերը դեպի նպատակը կտանեն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հանգիստ, բարենպաստ ամիս է: Գործեր սովորականից շատ կարող են լինել, բայց դրանք ձեզ չափազանց բարդ չեն թվա: Շատ բաներից արագ գլուխ կհանեք, իսկ եթե դժվարություններ էլ առաջանան, դրանցից արագ ազատվելու ձևը կգտնեք: Շատ բաների մասին կարող եք պայմանավորվել հին ծանոթների հետ: Նրանք կաջակցեն ձեր համարձակ գաղափարները, կփորձեն օգնել դրանց իրագործման հարցում: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք իրագործել վաղուց մտածածը: Նման հնարավորությունը բաց մի թողեք: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում գործնական հարաբերությունները: Հիմա լավ է խուսափեք սուր կոնֆլիկտներից, աշխատեք ցանկացած հարց հանգիստ ու կառուցողական մթնոլորտում քննարկել: Դուք կկարողանաք հարթել սուր անկյունները: Դա նկատելի կլինի ոչ միայն գործնական ոլորտում: Հենց ձեր նրբանկատության շնորհիվ ընտանեկան տարաձայնություններին վերջ կտրվեն, իսկ մարդիկ, որոնք վիճել էին, արագ կհաշտվեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հոկտեմբերին ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի: Իրավիճակը կրկին վերահսկողության տակ առնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Դուք բոլոր դժվարություններից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Ինչ էլ ծրագրեք այս ամսվա համար, նկատի ունեցեք, որ չարժե միայն հաջողակ լինելու վրա հույս դնել: Պայմանները կարող են բավական անհաջող դասավորվել: Դուք անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը, եթե ժամանակը զուր չվատնեք: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Չգիտես ինչու հիմա մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր թերությունների վրա, իսկ արժանիքները չեն նկատի: Դուք կգտնեք լավ տպավորություն թողնելու և այն մարդկանց տարահամոզելու ձևը, որոնք թերագնահատում են ձեզ: Ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Հիմա հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները: Բաց մի թողեք մտերիմներին ուրախացնելու և ոգեշնչելու, օգնության կարիք ունեցողներին աջակցելու հնարավորությունը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Չի կարելի ասել, որ հոկտեմբերը լրիվ անամպ ու դժվարություններից զուրկ է լինելու, բայց այն բավական հաջող կդասավորվի: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա և դրանցում հաջողության հասնել: Միաժամանակ հանգիստը զոհելու, ինչ-որ հետաքրքիր բանից հրաժարվելու կարիք չի լինի: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնված հարազատներին: Դուք հաճախ ընկերներին լավ խորհուրդներ կտաք, անհրաժեշտ բառերը կգտնեք նրանց համար, ովքեր հուսահատվել են: Այդ ամենը նկատելիորեն դեպի լավը կփոխի վերջին շրջանում բարդացած հարաբերությունները: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք չափազանց համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը: Մի հավատացեք այն խոստումներին, որոնք տաք գլխով են տալիս ու մի շտապեք համաձայնվել բոլոր գրավիչ առաջարկներին: Խելամիտ զգուշությունը կօգնի խուսափել սխալներից, իսկ համառությունը հնարավորություն կտա ավարտել այն գործերը, որոնք համարյա անհույս էին թվում: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հոկտեմբերը կարող է իրադարձություններ բերել, որոնք կօգնեն շատ բաների նորովի նայել, փոխել վերաբերմունքը սովորական բաների հանդեպ: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչի եք իրականում ձգտում, ինչն է ձեզ պակասում երջանկության համար և ինչպես դրան հասնել: Սակայն կարևոր կլինի չշտապելը: Լավ գաղափարները, ճիշտ եզրակացությունները շատ լավ բան են, բայց ինչ-որ բան արմատապես փոխելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Չի բացառվում պետք լինի ինչ-որ նոր գործ ստանձնել, անցնել այն աշխատանքին, որով նախկինում մեկ ուրիշն էր զբաղվում: Դուք արագ կսովորեք, բայց սկզբում որոշ սխալներից խուսափել հազիվ թե ստացվի: Աշխատեք դրանց պատճառով չհուզվել: Ձեր թերացումները լուրջ հետևանքներ չեն ունենա, իսկ դրանցից մի քանիսն էլ աննկատ կմնան: Աշխատեք հոգատար լինել ձեր հանդեպ, չգերհոգնել, օրգանիզմն ամրության փորձության չենթարկել: Աշխատեք ձեզ համար ֆիզիկական ու հոգեկան հարմարավետություն ստեղծել. ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հոկտեմբերը բավական անհանգիստ կանցնի, բայց լավ բաներ էլ կբերի: Երբեմն կնյարդայնացնի այն, որ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, կատարել ուրիշների պարտականությունները, ուղղել նրանց գործած սխալները: Բայց դուք ամենից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դուք հաճախ նոր վայրերում կլինեք, կհանդիպեք մարդկանց, որոնք նման չեն լինի ձեր հին ընկերներին, գործընկերներին ու հարազատներին: Պատահական հանդիպումը կարող է ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր դառնալ, հուշել, թե դեպի ուր է պետք շարժվել: Չի բացառվում՝ ուզենաք արմատապես փոխել ձեր սովորույթները կամ կենսակերպը: Դա անելը դժվար չի լինի: Հնարավոր են դժվարություններ աշխատանքի մեջ, ուսումն էլ հեշտությամբ չի տրվի: Կարևոր կլինի սեփական մոլորությունների հարցում չհամառելը, սխալները խոստովանելը, ուրիշի փորձից օգտվելը: Հենց դա թույլ կտա խուսափել լուրջ խնդիրներից, արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից: Դուք կաշխատեք խուսափել չարդարացված ռիսկից, և դա ձեզ մոտ մեծ մասամբ կստացվի: Զգուշությունն ու շրջահայացությունը կօգնեն խուսափել խնդիրներից, պաշտպանել սեփական հետաքրքրությունները, մտերիմներին հեռու պահել սխալվելուց: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում: Հնարավոր է՝ այն շատ հասարակ չլինի, բայց դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել, կգտնեք ծագած բոլոր խնդիրներից գլուխ հանելու ձևը: Շատ Ձկների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, թեթևամիտ չեք լինի, չեք հավատա դատարկ խոստումներին: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Հիմա դուք ունակ կլինեք միավորել ամենատարբեր մարդկանց, յուրաքանչյուրին ոգեշնչել ու հետաքրքրել: Հաճախ հմայքը կօգնի գործերում. համախոհներ և օգնականներ գտնելը դժվար չի լինի: Հոկտեմբերը հաջող կլինի այն Ձկների համար, որոնք ձգտում են մասնագիտական հաջողությունների հասնել: Կարող եք ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Մտերիմների հետ վեճերի ու տարաձայնությունների առիթներ հազիվ թե ծագեն: Փոխարենը կուզենաք շատ բան քննարկել, կգտնվեն նաև գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել: Ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, որոնք կհասցնեք իրագործել մինչև տարվա վերջ: |
|