ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2662 | 18:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամսվա սկիզբը կարող է բարդ ու հոգնեցնող լինել: Իրենց մասին կհիշեցնեն վերջին շրջանում կուտակված ամենատարբեր խնդիրները, և հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա գլուխ հանել դրանցից: Հենց դուք պետք է գործեք և հաճախ՝ ինքնուրույն, ոչ մեկի վրա հույս չդնելով ու աջակցության ակնկալիքներ չունենալով: Իրավիճակը կբարդանա նրանով, որ ռիսկի դիմելը ցանկալի չի լինի, զգուշություն ու շրջահայացություն է պետք: Իսկ դուք կուզենաք հնարավորինս արագ փոխել իրավիճակը, իսկ այդ ցանկությունը չմտածված արարքների կհանգեցնի: Հիշեք, որ երբեմն ավելի շահեկան կլինի իրադարձություններին հետևելը, քան գործելը:

Ամսվա երկրորդ կեսը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Բազում նոր հնարավորություններ կբացվեն, ընդ որում՝ դրանց թվում կլինեն այնպիսիք, որոնց մասին նույնիսկ չէիք էլ երազում: Հավանական են հաջող զուգադիպություններ: Որոշ Խոյեր առաջարկներ կստանան, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա: Ամենահամառները մասնագիտական աճի կհասնեն և եկամուտները մեծացնելու անսպասելի, բայց արդյունավետ միջոց կգտնեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում, որը հարմար կլինի մասշտաբային նախագծերի վրա աշխատելու համար: Դուք չեք շտապի այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա, բայց ժամանակն էլ զուր չեք վատնի, երբ պետք լինի արագ գործել: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ է պետք անել մրցակիցներից առաջ անցնելու համար, կգտնեն թշնամիներին զինաթափելու ձևը:

Պիտանի գործնական կապեր կհաստատեք: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք գումարը հեռանկարային բիզնես-նախագծի մեջ ներդնել: Ձեզ կհաջողվի իրատեսորեն, առանց պատրանքների գնահատել ստեղծված իրավիճակը: Դա կօգնի խուսափել սխալներից:

Հոկտեմբերը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կհասկանաք շրջապատողներին, հեշտությամբ մոտեցում կգտնեք մտերիմներին, նաև նրանց, որոնց հազիվ եք ճանաչում: Ամսվա երկրորդ կեսը հին կապերը վերականգնելու և ամրապնդելու հնարավորություն կտա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած երբեմն կբախվեք դժվարությունների, բայց ամեն ինչ վատ չի դասավորվի: Բոլոր խնդիրները լուծելի են, դուք դա լավ կհասկանաք ու կպահպանեք լավատեսությունը: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, բայց դրանցից առավելագույն օգուտ քաղելու համար պետք է հնարամիտ ու համառ լինեք:

Բազում հետաքրքիր գործեր ու գաղափարներ կհայտնվեն հոկտեմբերի կեսին: Դա հարմար ժամանակ է նոր նախաձեռնությունների, կյանքում փոփոխություններ անելու համար: Կարևոր է նաև այն, որ շրջապատողները հաճախ կօգնեն ձեզ, հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Մի չարաշահեք ձեր համախոհների բարությունը, բայց և անուշադրության մի մատնեք նրանց աջակցությունը:

Ինչքան հոկտեմբերի վերջը մոտենա, այնքան միապաղաղ գործերը կշատանան, դրանք հետաքրքիր չեն լինի, բայց նույնպես ուշադրություն կպահանջեն: Դուք լավ գլուխ կհանեք նունիսկ այն գործերից, որոնք առանց որևէ ոգևորվածության եք ստանձնել: Պատասխանատվությունն ու լուրջ մոտեցումը կօգնեն անհրաժեշտ արդյունքի հասնել:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ համար հեշտ չի լինելու, և արժե հենց հոկտեմբերի սկզբից նախապատրաստվեք փորձություններով լի շրջանի: Լավ նորությունն այն է, որ կկարողանաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, հաճելիորեն զարմացնել շատերին: Չի բացառվում՝ մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, փոխեն իրենց կարծիքը, խոստովանեն, որ մոլորության մեջ էին: Դա տեղի կունենա ամսվա վերջին մոտ, իսկ դրանից առաջ պետք է ջանասիրաբար աշխատեք:

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Ձեզ ամեն հարցում չեն աջակցի, երբեմն դժվար կլինի խուսափել տարաձայնություններից ու վեճերից, իսկ ամենաբարդ պահերին կթվա, թե ձեր խնդիրների հետ մենակ եք մնացել: Բայց այդպես չէ: Դուք կգտնեք մի մարդու, որի վրա կարող եք հենվել:

Ստեղծագործեք, հոկտեմբերը դրա համար լավագույն ամիսն է: Հնարավոր է՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում, և շուտով կիրառում կգտնեք դրանց:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հոկտեմբերի սկիզբը կուրախացնի և՛ հաճելի իրադարձություններով, և՛ նոր հնարավորություններով: Այս ամսին հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչ կստանձնեք: Որոշ գործեր մյուսներից բարդ կլինեն, բայց բոլոր դեպքերում չեք նահանջի, քանի դեռ հաջողության չեք հասել: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք, որոնց թվում կլինեն շատ ազդեցիկ մարդիկ:

Ամիսը անսովոր հանդիպումներ, ծանոթություններ է խոստանում, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում՝ սկսեք փոխել ձեր կյանքը, հասկանաք, թե ինչքան բաների եք ունակ հասնել, եթե ճիշտ գործեք:
Հավանական են փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք ծախսել գումարը և ինչի մեջ է պետք ներդնել: Անսովոր, բայց շատ հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ամսվա առաջին կեսը առավելագույնս արդյունավետ օգտագործել: Դա լավ շրջան է, երբ կարելի է հրաշալի արդյունքների հասնել առանց մեծ ջանքեր գործադրելու: Դուք հաճախ հաջողակ կլինեք, ընդ որում՝ նույնիսկ այն գործերում, որոնք առանց մեծ ոգևորության կստանձնեք: Նոր բաներ իմանալու և այն մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը կունենաք, որոնց փորձը ձեզ պետք կգա:

Ավելի ուշ բարդ շրջան կգա, որը կապված կլինի գործերում ձգձգումների, շփման մեջ խնդիրների, ինչպես նաև կյանքի բոլոր ոլորտներում որոշ խառնաշփոթի հետ: Տեղի ունեցողը ձեզ կնյարդայնացնի, սակայն արժե ջանքեր գործադրել ու վերահսկել հույզերը:

Ամսվա վերջը բարդ կլինի, ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ կառաջանան: Փորձը կօգնի ձեզ լուծել խնդիրները, ճիշտ պատասխաններ ստանալ գործնական և անձնական բնույթի ցանկացած հարցի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամսվա սկզբին շատ նոր գործեր ու խնդիրներ կհայտնվեն, մեկ կոնկետ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի, չնայած որ շատ կփորձեք: Բացի այդ, դժվար կլինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը, հասկանալը, թե ինչ եք իրականում ուզում և ինչի եք պատրաստ դրա համար: Կարևոր կլինի տաք գլխով որոշումներ չընդունելը: Աշխատեք մտերիմներին չվիրավորել կտրուկ խոսքերով ու դատարկ կասկածներով, անկեղծ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Աստիճանաբար բացասական միտումների ազդեցությունը կնվազի, շատ հոգսեր ու խնդիրներ կմնան անցյալում, լավատեսության հիմքեր կունենաք: Հոկտեմբերի երկրորդ կեսը նոր ծանոթություններ է խոստանում: Դրանք ոչ միայն հաճելի, այլև շատ օգտակար կլինեն:

Ամենահետաքրքիրը ձեզ սպասվում է ամսվա վերջին: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել ձեր ամենափառասիրական ծրագրերը, այն, ինչ շատ վաղուց էիք մտածել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամսվա սկիզբը բարդ, բայց հետաքրքիր ու խոստումնալից կլինի: Նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք, նաև առաջադրանքներ, որոնք լուծելով՝ կկարողանաք բարձրանալ ծառայողական սանդուղքով ու ձեր հաջողություններով հետաքրքրել ազդեցիկ անձանց: Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց ժամանակ կմնա նաև անձնական կյանքի համար: Նրանում նշանակալի փոփոխություններ տեղի կունենան: Չի բացառվում՝ իրականանան հին երազանքները:

Ինչքան հոկտեմբերի վերջը մոտենա, այնքան կարևոր կլինի ինքնավերահսկողությունը պահպանելը, պրովոկացիաներին չտրվելն ու կշռադատված որոշումներ ընդունելը: Կարևոր հաղթանակները սարերի հետևում չեն: Բայց դրանք տանելուց առաջ շատ բան պիտի սովորեք, ինչպես նաև տեսնեք, թե ինչ սխալներ եք արել, աշխատեք ուղղել դրանք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հոկտեմբերի սկիզբը առանց դժվարությունների չի անցնի: Դրանք հաճախ կծագեն այն մարդկանց մոտ, որոնք ձգտում են մասնագիտական հաջողությունների ու կարիերայի աճի: Դա բարդ ժամանակ է զգուշություն, հավաքվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները. բոլորը կնկատեն ձեր թերությունները, բայց քչերը կտեսնեն ձեր արժանիքները: Դրան դժվար կլինի հանգիստ վերաբերվելը, բայց դուք կփորձեք չտրվել պրովոկացիաներին:

Բայց արդեն ամսվա կեսին դրական միտումների ազդեցությունը կսկսի ուժեղանալ: Կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխությունների հասնելու շանս կունենաք, եթե նախաձեռնող լինեք ու չհրաժարվեք մտածածից: Կարող եք հույսներդ դնել մտերիմների վրա. նրանք ձեր կողմը կանցնեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամսվա առաջին կեսը բավական լարված կդասավորվի: Հեշտ չի լինի հին ծրագրերին հետևելը: Հավանական են կարևոր փոփոխություններ կյանքում, չի բացառվում՝ տեղեկատվություն ստանաք, որն արմատապես կփոխի ձեր հայացքները: Ընկերական ու սիրային հարաբերությունները ամրության փորձություն կանցնեն: Եթե դրանք թանկ են ձեզ համար, ուշադիր եղեք ձեր մտերիմներին, մի մոռացեք նրանց ցանկությունների ու հետաքրքրությունների մասին:

Ամսվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու հանգիստ կլինի: Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, կհասկանաք, որ կարող եք դրանում մեծ հաջողության հասնել, ամրապնդել ձեր դիրքերը, բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Ցանկալի կլինի մասնագիտական կապերն ամրապնդելը, հին գործընկերների ու համախոհների հետ շփվելը: Գործնական հարաբերությունները ոչ ֆորմալ, ընկերական բնույթ կստանան, և դա ձեզ համար օգտակար կլինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամսվա սկիզբը բարենպաստ է. հոկտեմբերի առաջին օրերի ընթացքում կզգաք աստղերի աջակցությունը: Կարող եք կյանքի տարբեր ոլորտներում հաջողության հասնել, իրագործել համարձակ մտահղացումները: Բայց հաղթանակները իրենք իրենց չեն տրվի. ստիպված եք լինելու աշխատել ու ջանքեր գործադրել: Աշխատեք սովորել նորը, յուրացնել ուրիշի օգտակար փորձը:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կթուլանա, բայց մինչև ամսվա վերջը գործերը վատ չեն ընթանա: Աշխատավայրում և տանը կոնֆլիկտներից խուսափելու, շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար ձեզանից ինքնատիրապետում պահպանելու ունակություն կպահանջվի: Ամսվա վերջին օրերն այնքան էլ արդյունավետ չեն լինի, բայց դրական հույզեր կպարգևեն: Դրանք հարմար են ոչ մեծ ուղևորությունների համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամսվա առաջին օրերը կարող են բավական լարված լինել, հատկապես՝ աշխատանքի տեսանկյունից: Շատ բան ուզածի նման չի դասավորվի, ընթացիկ խնդիրները ավելի բարդ կլինեն, քա սպասում էիք: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ֆինանսական դժվարություններ կառաջանան: Ցանկալի է խուսափել չծրագրված ծախսերից, խոշոր գնումներից ու թանկարժեք զվարճանքներից:

Աշխատեք այնպիսի արարքներ չգործել, որոնք կարող են բամբասանքների տեղիք տալ. լավ հեղինակությունը հիմա շատ կարևոր է:

Ավելի ուշ գործերը կբարելավվեն, միայն մտերիմների հետ երբեմն ծագող տարաձայնությունները կմթագնեն պատկերը: Ներողամիտ եղեք շրջապատողների հանդեպ, լսեք ուրիշի կարծիքը: Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան առույգ ու էներգիայով լի կզգաք ձեզ, ավելի մեծ ոգևորությամբ կստանձնեք գործերն ու դրանցում արագ հաջողության կհասնեք:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2662 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7