ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 816 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 7-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 17:21-ից՝ Կարիճի:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:44-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր էլ մի նախաձեռնեք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Մի չարաշահեք ալկոհոլը, շատ տաք ու կծու ուտեստները:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:44-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանը, զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, երբ տարերքն ինչ-որ բան ոչնչացնում է, արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Ծանր սնունդ կարող եք օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 816 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0