Հոկտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1106 | 21:00 | |
Հոկտեմբերի 5-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:24-ը, ստի, խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության, վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրավորելը, մարդկանց պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 19:24-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Զգույշ պետք է լինել նոր գաղափարների հետ: Միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Կրիտիկական օր է հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ գործ կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Չափավոր եղեք: Խորհուրդ չի տրվում ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին մաքուր երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիները: Վատ նշաններ կլինեն եղունգը կորտրելը, քորը, մատանին կամ վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Ուտելու հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Մեռած նախնիներին կամ սրբերին երազում տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի: |
|