ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 832 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 31-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 00:18-ից՝ Ցուլի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:17-ը, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ՝ անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինել ու պայքարել ծուլության դեմ: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 17:17-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Հանգիստ ու չափավոր է պետք լինել: Անբարենպաստ է չարություն, ագրեսիվություն, նախանձ դրսևորելը: 


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու, մարմնային ու հոգևոր ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն շղթայի, ժամերի, մանր-մունր իրերի կորուստը, կրակի հանկարծակի բռնկվելը կամ մարելը, լամպի վառվելը: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրականին մոտ երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 832 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5