ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 609 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 30-ը համապատասխանում է լուսային 24-րդ օրվան: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 21:09-ից՝ Կույսի:

Լուսնային 24-րդ օրը ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, կարող եք բուժմամբ զբաղվել:

Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Ներդաշնակ կլինեն մեղմ երանգները, դեղնականաչը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 609 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0