ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 642 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 26-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 00:18-ից՝ Ձկների:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:22-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 16:22-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել կամ նախաձեռնել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս ուշադիր ու զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սպանելը: Խուսափեք անծանոթ գործունեությամբ զբաղվելուց:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելն ու ատամի ընկնելը, ծարավի զգացումը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր խմեք, կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ կլինի շատ քնելը, երազում կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Վատ կլինի կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 642 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3