ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 540 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 22-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:01-ը, ագրեսիվությունը, չարությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելը, ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգստություն պահպանեք, մի խախտեք ներքին ներդաշնակությունը, չափավոր եղեք: Անբարենպաստ է վիճելը, ագրեսիվ լինելը, նախանձելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 18:01-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 540 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0