ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 662 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 20-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:17-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ինչպես հարկն է ամեն ինչ մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 12:17-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Հատուկ ուշադրություն դարձրեք սնվելուն, կարող եք ուտել այն, ինչին բնազդորեն ձգում է, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք աղեստամոքսային համակարգին:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել, հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցը կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը թշնամու հետ խնդիրների շուտափույթ լուծում է կանխատեսում: Լավ կլինի, եթե երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 662 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3