Հոկտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1352 | 21:00 | |
Հոկտեմբերի 16-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:58-ը, բարձրագույն ճշմարտությունների հասնելու, նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելը, բարի մտքեր տարածելը: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 05:58-ից ու շարունակվում մինչև 22:31-ը, ամենավտանգավոր օրերից է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի, տխրության դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, օգտակար կլինի սառը ջրի մեջ ոտքերը պահելը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 22:31-ից մինչև 24:00-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Կենսական ուժերն այսօր մեծ չեն, խուսափեք ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ կծու և տաք ուտեստներից: Օրվա հիվանդությունները երկարատև կլինեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ ուտել, կաթ խմել, կաթնամթերք օգտագործել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Լավ է քնեք լույսի տակ: |
|