ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 928 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 12-ը համապատասխանում է լուսնային 25-րդ օրվան: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Խորհուրդ է տրվում ձգտել դեպի հանգստությունն ու ներդաշնակությունը: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, ճամփորդել, մոռանալ խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Մեծ շահույթի, գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծեսերին ու կարգուկանոնին: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու, հողի ու քարի հետ աշխատելու օր է: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամները բուժելը: Կարող եք նվերներ անել: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազերը կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր իրերի հետ՝ դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշան կլինեն լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 928 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4