ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 392 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 11-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 20:14-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:01-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք ճանապարհին անցկացնել, օգտակար բույսեր հավաքել ու չորացնել: Այսօր ուշադրություն է պետք դարձնել սնվելուն: Կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին, ստամոքսին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 14:01-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ կամ ամբողջովին ամպերով ծածված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրվա հիվանդներն արագ կառողջանան: Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար:

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների, կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված են արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են դեղինը, վարդագույնն ու սպիտակը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Հակացուցված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 392 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0