Լուսնային

Հոկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ

Հոկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ

Հոկտեմբերի 11-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 03:24-ից Առյուծի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:57-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամապնդելու համար:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 23:57-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Խորհուրդ է տրվում ձգտել դեպի հանգստությունն ու ներդաշնակությունը: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, ճամփորդել, մոռանալ խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին:


Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը, երեխաների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հյութերին, մեղրին ու կաթին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ


    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: