ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 747 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 10-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:40-ը, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Մարդու մեջ այսօր արթնանում է արկածախնդրությունների ու վեճերի հանդեպ հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս ուտելուց, նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 22:40-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամապնդելու համար:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Բարդ օր է: Պետք է ուշադիր լինեք ձեզ ու ձեր շրջապատող աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, անսարքությունները, խայթոցները, վնասվածքները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքը սև հացը, կաթն ու աղը կլինեն: Երազներ լավ է չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարուց:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 747 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1