Հանգստյան օրերը ինտերնետից փրկելու 5 եղանակ
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 461 | 22:00 | |
Ինտերնետը սահմաններ չի ճանաչում, և վաղուց մեր աշխատանքի զգալի մասը կարող ենք իրականացնել առցանց: Մի կողմից, դա լավ է՝ ժամանակ ենք խնայում գրասենյակ գնալու համար, մյուս կողմից, մենք դադարում ենք գծել աշխատանքային օրվա սահմանները, հանգստյան օրերին ավարտելու համար ինչ-որ բան ենք թողնում։ Իսկ վիքենդը աշխատանքից հանգստանալու, ընտանիքի հետ շփվելու և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար է։ Հանգստյան օրերը պայծառ դարձնելու համար կա մեկ պարզ լուծում ՝ չօգտվել ինտերնետից, կամ հնարավորինս սահմանափկել «ցանցային ճամփորդությունը»: Այսպիսով, մի քանի բավականին ակնհայտ և իրագործելի խորհուրդներ, որոնք հանգստյան օրերին դրական զգացողություններ կավելացնեն: 1. Էլ. փոստը ստուգեք միայն օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան էլեկտրոնային փոստից կա կախվածության տարր: Սա հատկապես նկատելի է, երբ սպասում ես կարևոր նամակի։ Եթե պարտադիր պետք է ստուգեք փոստը, ապա հանգստյան օրերին արեք երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան: Կարդացեք, բայց մի փորձեք պատասխանել: Պատասխան նամակները տեղափոխեք երկուշաբթի, ավելացրեք այն առաջադրանքներին և մոռացեք դրա մասին: 2. Ինտերնետը աշխատանքային նպատակներով մի օգտագործեք Դա անելու համար կարող եք օգտագործել տարբեր բրաուզերներ: Օրինակ, եթե աշխատանքի համար օգտագործում եք, Chrome-ը, ապա հանգստայան օրերին օգտագործեք Safari, կամ այլ բրաուզեր, որը գործնականում քիչ եք օգտագործում: Այդպիսով այդ բրաուզերը ոչ մի կերպ չի հիշեցնի աշխատանքի մասին և չեք շեղվի աշխատանքային օրերին արված նշումներից և գրառումներից: 3. Անջատեք բջջային հեռախոսը Սմարթֆոնի միջոցով ինտերնետն օգտագործելու փորձը վատ գաղափար է։ Բացի այդ, կարող եք շեղվել աշխատանքային զանգերով: Այո, և սիրելիները կզայրանան, եթե ընտանեկան ճաշի ժամանակ դուք փորփրեք հեռախոսը։ Անջատեք այն հանգստյան օրերին և կտեսնեք, թե որքան ժամանակ է ազատվում: Եվ նրանք, ովքեր շտապ ձեր կարիքն ունեն, միշտ հնարը կգտնեն: 4. Հնարավորինս քիչ ժամանակ անցկացրեք սոցիալական ցանցերում Հանգստյան օրերին սոցիալական մեդիան ուտում է ձեր ժամանակի մեծ մասը: Թույլ մի տվեք, որ նրանք նույնն անեն հանգստյան օրերին: Լավագույն լուծումը կլինի հանգստյան օրերին հրաժարվել Facebook-ից, Twitter-ից և մյուս բոլոր սոցկայքերից, կամ գոնե հնարավորինս քիչ ժամանակ հատկացնել սոցցանցերում։ 5. Անջատեք ձեր ֆիքսված հեռախոսը Եթե հնարավորություն ունեք, ապա լիակատար երջանկության համար պետք է անջատեք ձեր տան հեռախոսը: Ոչ ոք ձեզ չի արթնացնի ավելի շուտ, քան անհրաժեշտ է, և աշխատանքային գործերը հաստատ ձեզ չեն հասնի: |
|