ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ֆինանսական հորոսկոպ
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5990 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ

Խոյերը կարողանում են գումար աշխատել, սակայն հաճախ կարող են դրանք ծախսելու ինքնատիպ գաղափարների կողմնակից լինել: Նրանք բավականին գործնական են ու առողջ բանականությամբ են առաջնորդվում այնտեղ, որտեղ խոսքը ուրիշներին ու նրանց գումարը ղեկավարելու մասին է, իսկ երբ գործը հասնում է իրենց գումարին, այստեղ տրամաբանությունը լքում է նրանց: Նրանք կարող են ողջ գումարը ծախսել անհաջող նախագծի վրա կամ ուղղակի քամուն տալ այն:

Եվս մեկ բարդություն. Խոյերը երբեք դաս չեն քաղում իրենց սխալներից և կարող են նույնը երկրորդ անգամ կրկնել:

Համառությունն ու աշխատասիրությունը հաճախ են նրանց օգնում գործերում և ֆինանսական հարցեր լուծելիս, սակայն այդ նույն հատկանիշները կարող են թշնամիներ ստեղծել նրանց համար: Պետք է խուսափել կասկածելի գործարքներից, սպեկուլյացիաներից ու մոլախաղերից:

Ողջ կյանքի ընթացքում Խոյերը կարող են փոփոխական հաջողություններ ունենալ ֆինանսական դաշտում՝ փայլուն հաղթանակներից մինչև ցավալի պարտություններ:

ՑՈՒԼ

Նրանք դատող մարդիկ են, հանգիստ և նույնիսկ գաղտնապահ, շատ կապված են տան, ընտանիքի հետ: Հակված են համբերատար աշխատանքի ու լավ մտածված գործողությունների միջոցով լուծել ֆինանսական հարցերը: Այդ իսկ պատճառով էլ հաճախ են նպատակին հասնում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նպատակները սովորաբար համեստ են լինում: Նրանք կարող են մեծ հաջողությունների հասնել ադմինիստրատիվ աշխատանքի մեջ, քանի որ կազմակերպչական տաղանդ ունեն:

Նրանք հակված չեն ամպերում սավառնել, ամուր կանգնած են հողին: Կարողանում են խնդիրներին ինքնատիպ լուծումներ գտնել, սակայն հաճախ դժվարությամբ են լեզու գտնում գործընկերների հետ, որն էլ կարող է զրոյացնել նրանց ջանքերը:

Ցուլերը առանձնանում են բիզնեսի նկատմամբ լուրջ ու հանգիստ մոտեցմամբ: Նրանց եկամուտներն էլ աճում են դանդաղ, բայց ճշգրիտ ու անշեղորեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Ֆինանսական գործերում նրանցից պետք չէ հստակություն ու կարգապահություն սպասել: Երկվորյակները ծնված են ստեղծագործելու, այլ ոչ թե գումար կուտակելու համար: Մտավոր գործունեություն. ահա թե որն է նրանց կոչումը: Նրանք հակված են երազելու, պլաններ ու նախագծեր կազմելու, սակայն դրանք կյանքի կոչելու հարցում կարող են դժվարությունների առաջ կանգնել:

Ֆինանսական գործերը հաճախ անորոշ ու անսովոր ձևով են ընթանում: Նույնիսկ շատ գումար աշխատելու դեպքում դժվար թե կարողանան պահպանել այն, առավել ևս՝ ավելացնել: Երկվորյակներն առատաձեռն են հարազատների, ընկերների հանդեպ, սիրում են ճոխ տոնակատարություններն ու հակված են նաև զվարճանքների վրա գումարը ծախսելուն:

Նրանց խորհուրդ չի տրվում մոլախաղերով տարվել, քանի որ համբերություն չունեն ճիշտ պահին սպասել: Երկվորյակի համար ամենամեծ դժվարությունը գումարը պահպանելն է. պետք չէ այն միանգամից քամուն տալ, ծախսել հաճույքների վրա:

ԽԵՑԳԵՏԻՆ

Նրանք զուսպ ու կշռադատող մարդիկ են, որոնք որոշում ընդունելուց հետո անմիջապես առանց այն քննարկելու անցնում են իրագործմանը: Գործում են անխոս, որը ֆինանսական պլանում շատ ավելի արդյունավետ գործելաոճ է:

Խեցգետիններին ցանկացած նախագծում համարյա միշտ ուղեկից է լինում հաջողությունը: Նրանց համար ինքնադրսևորման լավ բնագավառներ կարող են լինել մետաղների, գազի, նավթի արդյունահանումը, հին իրերի վաճառքը: Կազմակերպչական աշխատանքը նույնպես նրանց լավ կտրվի: Ֆինանսապես համարյա միշտ հաջողակ են, հեշտությամբ են մեծ գումարներ աշխատում, կարողանում են նաև պահել, կուտակել այն: Նրանք ստիպված չեն գումար հետ գցել, քանի որ այն ինքն իրեն է տեղի ունենում շնորհիվ խիստ կշռադատված ծախսելու ունակության:

Խեցգետիններին խորհուրդ է տրվում խուսափել կասկածելի ֆինանսական գործարքների միջոցով արագ հարստանալու ձգտումից, զբաղվել միայն փորձված բիզնեսով, փորձված գործընկերների հետ:

ԱՌՅՈՒԾ

Առյուծները հաճախ հաջողակ են ֆինանսական գործերում: Նույնիսկ եթե երիտասարդության տարիներին կարիքի մեջ են եղել և ստիպված են եղել շատ աշխատել, արդեն հասուն տարիքում իրավիճակը սկսում է աշխատել հօգուտ իրենց: Եվ դա խոչընդոտները հաղթահարելու նրանց ունակության շնորհիվ: Եկամուտները մեծացնելու համար խորհուրդ է տրվում բիզնեսում մշտապես նոր հեռանկարային ուղղություններ ուսումնասիրել, հույսը դնել միայն սեփական ուժերի ու կարողությունների, առողջ բանականության ու հաշվարկի վրա:

Գումարը Առյուծների համար ավելի շատ միջոց է, քան նպատակ, իշխանության հասնելու միջոց է. հենց այդպես են Առյուծներն ընկալում այն: Իշխանության հասնելը նրանց համար շատ ավելի կարևոր է, այդ պատճառով էլ պետք է ավելի ուշադիր ուսումնասիրել շրջապատն ու տեղի ունեցող իրադարձությունները խարդավանքների զոհ չդառնալու ու ամեն ինչ իրենց ձեռքում պահելու համար:

Պետք չէ նաև լիովին վստահել գործընկերներին, չափից դուրս շատ ծախսող ու առատաձեռն լինել: Առյուծներին պետք է խուսափել նաև հանրայնորեն հպարտանալ ֆինանսական հաջողություններով, պետք չէ բոլորին ցույց տալ հարստությունը նախանձի զոհ չդառնալու համար:

ԿՈՒՅՍ

Կույսերը կարգապահ ու կշռադատված մարդու տպավորություն են թողնում, այդ պատճառով էլ վստահություն են ներշնչում շրջապատին: Հենց սա էլ պետք է օգտագործել կարիերայում հաջողությունների հասնելու համար ու բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Կույսերը կարող են հաջողությունների հասնել նաև ղեկավար աշխատանքում:

Իսկ հաջողության հասնելու ճանապարհին խանգարել կարող է միայն նրանց ծուլությունը: Նրանք չեն սիրում պարտավորություններից դուրս աշխատել ու շատ սովորել: Եթե կարողանան հաղթահարել իրենց մեջ այս հատկանիշները, ապա հաջողության անկասկած կհասնեն:

Կույսերին հատուկ է գումարը խելացի ծախսելու հատկությունը, խնայել նրանք կարողանում են, այդ իսկ պատճառով էլ անկանխատեսելի իրավիճակներում չեն հայտնվում: Ժամանակի ընթացքում կարող են խոշոր գումար կուտակել, կարևորը չափի զգացումը չկորցնելն ու ժլատ անձնավորության չվերածվելն է: Նրանք կարողանում են նաև կապիտալը ճիշտ ներդնել ու շահույթ ստանալ, չեն սիրում ռիսկի դիմել: Նախընտրում են գումարը ներդնել ոչ թե բիզնեսի, այլ անշարժ գույքի մեջ:

ԿՇԵՌՔ

Այս նշանի մարդկանց մեջ շատ են տաղանդավոր մարդիկ ու գեղեցիկը գնահատողները, ովքեր կարողանում են գումարը ճաշակով ծախսել, իսկ ահա պահպանել եկամուտն ու այն ավելացնել նրանց հազվադեպ է հաջողվում: Սա է պատճառը, որ հաճախ ստիպված են լինում մինչև խոր ծերություն աշխատել: Կշեռքները չեն սիրում իրենց սահմանափակել ծախսերում, նրանք այնպես են ապրում, կարծես մշտապես առողջ ու էներգիայով լի են լինելու:

Եթե նրանք օգտագործեն իրենց մտավոր կարողություններն ու միաժամանակ սովորեն «ոչ» ասել իրենց հաշվին ապրել ցանկացողներին, ապա ֆինանսական հաջողությունների մեծ շանսեր կունենան:

Իրադարձությունների հաջող ընթացքի դեպքում կարելի է համատեղել աշխատանքն ու էկզոտիկ երկրներ ուղևորությունը: Կշեռքները նոր տպավորություններ շատ են սիրում:

ԿԱՐԻՃ

Անկայուն ֆինանսական դրություն ողջ կյանքի ընթացքում: Ֆինանսական հաջողությունները փոխարինվում են անկումներով, և դրան պետք է պատրաստ լինել՝ անհաջող շրջանների համար գումար հետ գցելով: Խնդիրն այն է, որ երբ ամեն ինչ հաջող է ընթանում, Կարիճներին դժվար է պատկերացնել, որ եկամուտների աղբյուրը կարող է վերջանալ, որի հետևանքով էլ հաճախ դժվար վիճակներում նրանք առանց պահեստային գումարի են մնում:

Լրիվ չծախսել վաստակածն ու խուսափել ռիսկային նախագծերից. ահա Կարիճների հիմնական ֆինանսական խնդիրը: Չմտածված արկածախնդրությունների ժամանակ կորուստներն ու չափից դուրս մեծ առատաձեռնությունը մտերիմների ու ընկերների հանդեպ կարող են խախտել ֆինանսական բարեկեցությունը: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում վստահել միայն ինքներդ ձեզ, զգուշորեն մոտենալ ընկերների խոստումներին ու սահմանափակել մտերիմների ախորժակը, որոնք հույս են դնում ձեր բնատուր առատաձեռնության վրա: Միայն այս դեպքում կկարողանաք ձեզ համար բոլոր պայմանները ստեղծել հանգիստ ծերություն ապահովելու համար:

Եվս մեկ վտանգ Կարիճների համար: Պետք է փորձել ժամանակ առ ժամանակ հանգստանալ աշխատավայրում: Կարիք չկա կորցնել առողջությունը գումար աշխատելու համար. հիշեք, որ առողջությունը կորցնելու և ավելին ծախսելու վտանգ կա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորներին հազվադեպ է հաջողվում խոշոր կապիտալ կուտակել, սակայն հաճախակի են դեպքերը, որ նրանք ժառանգություն են ստանում: Եվ նույնիսկ այստեղ մեծ է ստացվածը անհավանական կերպով ծախսելու հավանականությունը: Նրանք դեմ չեն ռիսկի դիմելուն, մասնակցելու ֆինանսական սպեկուլյացիաներին, ուստի հնարավոր են խոշոր պարտություններ ու կորուստներ:

Աղեղնավորները շատ կապված չեն գումարին, հանգիստ են վերաբերվում ինչպես գումար կորցնելու, այնպես էլ ստանալուն: Հաճախ բարձր պաշտոններ են զբաղեցնում, հազվադեպ են մեծ կոլեկտիվում աշխատում, նրանց համար դժվար է խիստ վերահսկողության ներքո աշխատելն ու ղեկավարի հրահանգներին ենթարկվելը: Միշտ ձգտում են ինքնուրույն աշխատել կամ ղեկավար դեր զբաղեցնել: Այսպիսի աշխատանքը շատ ավելի հարմար է նրանց, քանի որ դժվարությամբ են փոխհամագործակցում:

Երբեմն նրանց ամեն դեպքում հաջողվում է կապիտալ կուտակել, եթե կարողանում են մնալ ղեկավար դերում: Միայն այս դեպքում է նրանց համար բարեկեցիկ ծերությունն ապահովված:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Ֆինանսական հարցերում Այծեղջյուրները հեռատես են ու խնայող, մտածված են գործում: Նախագծերին ներդրումներ հազվադեպ են անում, նախընտրում են կուտակել եղած գումարը: Իսկ եթե այնուամենայնիվ որոշել են ներդրումներ անել, նշանակում է բոլոր քայլերն ու իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները լավ կշռադատել են: Գիտակցված ու կշռադատված ֆինանսական գործունեության արդյունքում կարող են իրենց համար բարեկեցիկ ծերություն ապահովել:

Եվս մեկ բնորոշիչ. իրենց ողջ կյանքի ընթացքում Այծեղջյուրները կարող են շատ ավելի հարուստ մարդու տպավորություն թողնել, քան կան իրականում:

Այծեղջյուրները նաև մեծ հեղինակություն են վայելում՝ որպես ֆինանսական հարցերում լավ կողմնորոշվող անձինք, ուստի քիչ չեն դեպքերը, երբ մտերիմներն ու ընկերները խորհրդակցում են նրանց հետ գումարին վերաբերող հարցերում: Նրանք զգույշ են, ռիսկի դիմել չեն սիրում, փոքր, բայց կայուն եկամուտը նախընտրում են ավելի խոշոր շահույթ խոստացող ֆինանսական սպեկուլյացիաներից:

ՋՐՀՈՍ

Ճակատագիրը պարբերաբար գումար աշխատելու հնարավորություններ է ընձեռում Ջրհոսներին, և նրանք այդ հնարավորություններից վատ չեն օգտվում: Ջրհոսները բաց են փորձարկումների ու փոփոխությունների համար: Սակայն եթե անդադար ռիսկի դիմեն ու չվերահսկեն արկածախնդրությունը, կարող են կորցնել ձեռք բերածը: Այնպես որ, նրանց խորհուրդ է տրվում լավ կշռադատել քայլերն ու դրանց հետևանքները:

Ջրհոսներին մշտապես չի հերիքում գումարը, հաճախ նրանց պահանջմունքներն ավելին են, քան եղած հնարավորությունները: Ոչինչ այնքան դժվար չի տրվում նրանց, որքան ինչ-որ կարևոր նպատակի համար գումար հավաքելը: Հաճախ նրանք ստիպված են լինում վարկով գումար վերցնել, ինչն ամեն անգամ չէ, որ արդարացված է լինում:

Ջրհոսները կարող են մեծ գումար աշխատել՝ օգտագործելով իրենց առողջ բանականությունն ու զգուշությունը, սակայն դժվար թե կարողանան գումար հետ գցել ծերությունն ապահովելու համար: Գումարը նրանք ծախսում են անմիջապես այն ձեռք բերելուց հետո, խնայողություն անելն էլ նրանց համար տանջանք է:

ՁԿՆԵՐ

Կարող են ֆինանսական բարեկեցության հասնել, մանավանդ եթե մեծ ամբիցիաներ ունեն կամ վիրավորված է նրանց ինքնասիրությունը: Եթե նրանք ամբիցիոզ լինեն, բավականաչափ համբերություն ունեն երկար տարիներ ծախսել նպատակներին հասնելու համար: Խեցգետինների ու Կույսերի նման նրանք էլ այն հազվադեպ մարդկանցից են, ովքեր ուժ ունեն խնայելու ու գումար կուտակելու:

Ձկները բավական դիմացկուն են ու կարող են շատ բաներից զրկել իրենց երազանքների համար գումար հավաքելու համար: Ի դեպ, վերը նշված երեք նշաններն էլ չեն սիրում պարտքով գումար վերցնել ու պարտք տալ: Նրանց խաբել էլ դժվար թե ստացվի:

Ձկներին գայթակղել ռիսկային նախաձեռնություններով նույնպես փաստացի անհնար է: Այդ է պատճառը, որ արդեն ծերության շրջանում նրանք սովորաբար մի կողմ դրված գումար են ունենում:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5990 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/5