ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Երազների նշանակությունն՝ ըստ ամսվա օրերի
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1439 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Երազները սովորաբար իրականանում են՝ սկսած հաջորդ առավոտից, ինը ամիս ժամկետում։

Ցերեկվա ժամերին տեսած երազներին սովորաբար նշանակություն չեն տալիս, դրանք չեն իրականանում։ Երեկոյան ժամը 20-ից մինչև 24-ը տեսած երազներն իրականանում են երկար ժամանակ անց, 24-ից մինչև գիշերվա 3-ը՝ երեք ամսվա րնթացքում, գիշերվա 3-ից մինչև լուսաբաց՝ շատ շուտ։

Երազների նկատմամբ անսահման հավատը հանգեցնում է սնապաշտության, հաճախակի տագնապների և անհանգիստ կյանքի պատճառ է դառնում։

Ամսվա օրերը

1-ին - Այդ օրվա երազները ճշգրտորեն իրականանում են, կանխորոշում են բարին։
2-ին - Դատարկ, ոչինչ չնշանակող երազներ են։
3-ին - Արագ իրականացող երազներ են։
4-ին - Երազներն արագ չեն իրականանում։
5-ին - Երազները լավ նշանակության ունեն։
6-ին - Երազներն իրականանում են, բայց ոչ շուտ։ 
7-ին - Երջանիկ երազներ են, բայց դրանց մասին պետք չէ ոչ մեկին պատմել։
8-ին - Երազները տանում են դեպի ցանկությունների կատարում։
9-ին - Երազներն իրականանամ են և արագ հաջողություն խոստանում։
10-ին - Երազներն արագ են իրականանում, բայց տանում են դեպի անախորժություններ։
11-ին - երազներն իրականանում են 11 օրվա ընթացքում և տանում են դեպի ուրախություն։
12-ին - Երազներն իրականանում են արագ և բարեհաջող։
13-ին - Երազները տհաճություններ են խոստանում։
14-ին - Անհաջող երազներ։
15-ին - Երազները շուտով կիրականանան բարենպաստ ելքով։
16-ին - Երազները չեն իրականանում և ոչ մի նշանակություն չունեն։
17-ին - Երազները հաջողություն են խոստանում, իրականանում են քսան օրվա ընթացքում։
18-ին - Երազների արդյունքը շահն է և նոր գնումներն են։
19-ին - Երազներն ընտանեկան անախորժություններ են խոստանում։
20-ին - Երազները կատարվում են արագ։
21-ին - Երազները արագ չեն կատարվում, բայց տանում են դեպի հարստություն։
22-ին - Երազները նախազգուշացնում են տհաճություններից։
23-ին - Երազները կատարվում են արագ։
24-ին - Ուրախ երազներ են և շուտ են կատարվում։
25-ին - Խաբեության և ստի երազներ։
26-ին - Հաճույքի և զվարճության երազներ։
27-ին - Անիմաստ, անգույն երազներ, որոնք ոչ մի նշանակություն չունեն։
28-ին - Երազները որոշ դժվարություններ են խոստանում և կատարվում են երեսուն օրվա ընթացքում։
29-ին - Երազները չեն կատարվում։
30-ին - Ֆանտաստիկ երազներ են։ Կատարվում են ոչ միշտ և ոչ արագ։
31-ին - Սիրային հաղթանակների և հաճույքների երազները կատարվում են տասնհինգ օրվա ընթացքում։

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1439 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: երազահան, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0