Դեկտեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 980 | 21:00 | |
Դեկտեմբերի 9-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:05-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տան ու տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց լավ կազդեն դեղերը, կոսմետիկ միջոցները, երիտասարդացնող պրոցեդուրաները: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 15:05-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, ցանկացած կարևոր գործի սկիզբ լավ է տեղափոխել լուսնային 14-րդ օր: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու ձեզ շրջապատող աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Այսօր լավագույն կերակուրը կաթը, սև հացն ու աղը կլինի: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|