Դեկտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 713 | 21:00 | |
Դեկտեմբերի 5-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:44-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու առաջնորդների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 20:44-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ողջ ծանր աշխատանքը միայնակ անելն ու այնտեղ ուժերը թողնելը: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն, ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել ձեր ներսում եղած կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների ու ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, աղտոտել ջուրը, կտրել մազերը, խորամանկել: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու ու փչանալու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, արմատապտուղներին: Խուսափեք ալկոհոլից, խոզի մսից, սալից ու քաղցրից: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|